...

Սափրագլուխներից մինչև ֆեյքեր

Սափրագլուխներից մինչև ֆեյքեր

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նիկո՛լ, դու այլևս ժողովրդի աջակցությունը չունես, դու ընդամենը ֆեյքերի պարագլուխ ես։

Նիկո՛լ, դու քո յուրաքանչյուր րոպեն անցկացնելու ես վախով՝ թաքնվելով ոստիկանական շարքերի, բարձր պատերի, փշալարերի հետևում»:

«ՉԻ». Կյանքն ինչ բան է: Ժամանակին ընդդիմությունը իշխանությունների դեմ պայքարում Սերժ Սարգսյանին և հատկապես Ռոբերտ Քոչարյանին մեղադրում էր, որ նրանք այլևս ժողովրդի աջակցությունը չունեն և ընդամենը սափրագլուխների ու ավազակախմբերի պարագլուխներ են: Բնականաբար, դաշնակներն այն ժամանակ ծպտուն չէին հանում, և իրենց Քոչարյանի նազիր-վեզիրի կարգավիճակով վայելում էին նախարարական աթոռները, պատգամավորական մանդատներն ու «Վալեմ Պլազայի» հաճույքները:

Հիմա ժամանակները փոխվել են: Սափրագլուխներին ու ավազակախմբերին փոխարինելու են եկել ֆեյքերը: Այն, որ իշխանությունների համար իսկապես ֆեյքերի մի բանակ է աշխատում, նկատելի է: Իհարկե, այնպես չէ, որ դաշնակները կամ ընդդիմադիր մյուս ուժերը չունեն իրենց ֆեյքերի բանակները: 

Բայց ձեզ մի բան ասենք. ավելի լավ է ներքաղաքական գզվռտոցներում ֆեյքեր կիրառվեն, քան զինված ջոկատներ, բանդաներ, ահաբեկիչներ, ռոմանտիկներ, սափրագլուխներ: Մանավանդ որ այդ դեպքում դաշնակների համար իշխանության գալու շանսերը կտրուկ նվազում են:

Հ.Գ. Իմիջիայլոց, գուցե Իշխան Սաղաթելյանը փոքր էր, չի հիշում, բայց Ռոբերտ Քոչարյանը մի 5-6 տարի փշալարերի հետևում էր երկիր ղեկավարում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 39, 2020


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   748 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ