...

Սասուն Միքայելյանը պահմտոցի է խաղում

Սասուն Միքայելյանը պահմտոցի է խաղում

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը կառույցի Արաբկիրի մասնաճյուղի ղեկավար է նշանակել «Պահմտոցի» հաղորդաշարի հեղինակ ու ռեժիսոր Սարգիս Միքայելյանին:

«ՉԻ». ԵԿՄ «Արաբկիրի» ջոկատը փառահեղ մարտական ճանապարհ է անցել: Ջոկատը արցախյան ազատամարտի ընթացքում մասնակցել է բազմաթիվ մարտերի՝ Հադրութում, Քարվաճառում, Մարտակերտում, եղել ամենաթեժ կետերում, զոհեր տվել, հերոսներ ունեցել: 

Ու հանկարծ նման կառույցի ղեկավար են նշանակում մեկին, որին ջոկատի տղաներն ընդհանրապես չեն ճանաչում: ԵԿՄ-ն հեղինակազրկելու ավելի կարճ ճանապարհ հնարավոր չէ պատկերացնել:

Լավ, կարող է անծանոթ մարդ լինել, բայց Սասուն Միքայելյանը գոնե իմանար, թե ով է այդ Սարգիս Միքայելյանը, միայն վերջին 2-3 տարում քանի անգամ է սկանդալային պատմությունների մեջ հայտնվել: 

Բավական է հիշել, որ 2019թ. սեպտեմբերի 30-ին Սարգիս Միքայելյանը Երևանում մեքենայով մի կնոջ էր վրաերթի ենթարկել, ուրիշ մարդու էր ուղարկել ոստիկանություն, որ մեղքն իր վրա վերցնի: 

Իսկ դերասան Վահագն Սիմոնյանի («Պոնչոյի») հետ արդեն երկու տարի ձգվող կոնֆլիկտի մասին ամբողջ Հայաստանը գիտի: 

Քանի ուշ չէ, Սասուն Միքայելյանին խորհուրդ կտանք փոխել որոշումը: «Արաբկիր» ջոկատը փորձադաշտ չէ: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2289 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ