...

Սեպտեմբերի 14-20-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Սեպտեմբերի 14-20-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտին հասցնելու համար ստիպված եք լինելու շատ աշխատել: 14-16-ին՝ անսպասելի փոփոխություններ ֆինանսական գործերում: Հաջող ձեռքբերումները կարող են փոխարինվել ծախսերով: Հնարավոր են ծախսեր նորաձև իրեր գնելու համար: 17-19-ին՝ առաջընթաց աշխատանքի մեջ: Գործերը լավ կազմակերպելու, ծրագրելու ունակություն: Առողջության ամրապնդում:

20-ին որոշակի անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու բյուջեին:

Ցուլ

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 14-16-ին ազատության մեծ զգացումը ընտանեկան վեճերի պատճառ կարող է դառնալ: Տրամադրության անսպասելի տատանումներ: Տանը, հարազատների հետ հարաբերություններում ինչ-որ բան փոխելու ցանկություն: 17-19-ը հաջող օրեր են: Անձնական հեղինակության աճ, աջակցություն ազդեցիկ անձանցից, շահավետ առաջարկներ:

Կվերադառնաք հին սիրային հարաբերություններին: 20-ին շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով:

Երկվորյակ

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու ընտանեկան խնդիրները: 14-16-ին հնարավոր են տարօրինակ ծանոթություններ ու հանդիպումներ: Անսպասելի տեղեկատվություն կստանաք նախկին հարաբերություններից կամ այն մարդուց, որին համակրում էիք: Ինքնատիպ վարք կդրսևորեք, որը մյուսներին հասկանալի չի լինի: 17-19-ին՝ լավ փոփոխություններ տանը, ընտանեկան խնդիրների լուծում, բյուջեի բարելավում: Հարազատների հետ համատեղ գործերի լավ արդյունքներ:

20-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Հարազատներին օգնություն կցուցաբերեք՝ գործերի կարգավորման հարցում:

Խեցգետին

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 14-16-ին՝ ձգտում դեպի ազատությունն ու արկածները: Գումար աշխատելու անսպասելի մեթոդներ ու տարօրինակ ծախսեր: Ընկերների ազդեցության տակ անհաջող ֆինանսական գործեր կվարեք: 17-19-ին՝ պիտանի, շահավետ հանդիպումներ ու ծանոթություններ: Օգնություն ու լավ խորհուրդներ փորձառու անձանցից: Լավ գործընկերներ կգտնեք ու հաջող առաջարկներ կստանաք:

20-ին՝ բարձր տրամադրություն: Ուրախություն երեխաներից ու սիրելիներից: Ժամանակը լավ անցկացնելու, հանգստանալու հնարավորություն կունենաք:

Առյուծ

Նյութական վիճակը բարելավելու ձգտում կունենաք: 14-16-ին այլոց տրամադրության հանդեպ զգայուն լինելը, շրջապատողների վարքից դժգոհությունը ծրագրերի անսպասելի փոփոխության կհանգեցնեն: Անհասկանալի պահվածք ղեկավարության կողմից, խնդիրներ՝ պաշտոնատար անձանց հետ հարաբերություններում: 17-19-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք, բիզնեսի ամրապնդում: Շահավետ առաջարկներ: Առողջության բարելավում:

20-ին՝ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ տանը:

Կույս

Շարունակվում է Կույսի ամիսը: Զբաղվածություն անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք բնագավառներում դիրքերի ամրապնդում: 14-16-ին հաճույքների ձգտելը կամ ծուլությունը կարող են խանգարել կարևոր փոփոխությունների իրականացմանը: Ճիշտ չեք ընկալի փաստերը: Զգայունության պատճառով խնդիրներ կծագեն հարաբերություններում: 17-19-ին գործերում կազմակերպվածությունն ու կարգապահությունը կօգնեն հաջողությունների հասնել: Հետաքրքիր հանդիպումներ: Հնարավոր է վերականգնվեն հին հարաբերությունները:

20-ին շատ կշփվեք հարազատների ու գործընկերների հետ: Ուղևորություններ կենցաղային, ընտանեկան հարցերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Կշեռք

Իրավիճակի նկատմամբ թույլ վերահսկողություն: 14-16-ին անսովոր, տարօրինակ պահվածքը կարող է խանգարել ծանոթություններ հաստատելուն: Նոր գործեր կամ համաձայնություններ ծրագրելիս անակնկալներ կլինեն: Խնդիրներ կունենաք համատեղ բիզնեսում և համատեղ ֆինանսներից օգտվելիս: 17-19-ը հաջող օրեր են: Հաջողակ կլինեք տնային գործերում: Տանը հարմարավետություն կստեղծեք, կարգուկանոն կհաստատեք: Հարազատների հետ հարաբերությունների ամրապնդում:

20-ին՝ ակտիվություն նյութական ոլորտում, կենցաղային խնդիրները լուծելիս: Հետաքրքրություն առևտրի ու բիզնեսի հանդեպ: Հնարավոր են անկանխատեսելի ծախսեր:

Կարիճ

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, ընկերների, կոլեկտիվի հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 14-16-ին վատ փոխհասկացողության պատճառով խնդիրներ կարող են ծագել մասնագիտական գործերում: Տարօրինակ գործողություններ գործընկերների կողմից, անսպասելի բանակցություններ: 17-19-ին՝ լավ նորություններ: Շահ, օգնություն, լավ խորհուրդներ փորձառու անձանցից: Գաղափարներն ու ծրագրերն իրագործելու հնարավորություն:

20-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Կդրսևորեք ձեզ տնային գործերում: Ուրախություն կպատճառեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն:

Աղեղնավոր

Ծրագրերի իրագործման, դիրքերի ամրապնդման շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 14-16-ին՝ գործերում փոփոխություններ անելու համար անհրաժեշտ աջակցության բացակայություն: Խուսափեք արտասահմանցիների կամ հեռվից եկածների հետ բանակցություններից ու հանդիպումներից, որոնք կարող են վնասել գործերին: 17-19-ին պատասխանատվության զգացումն ու պրոֆեսիոնալիզմը կօգնեն առաջ մղել գործերը:

20-ին տանն առաջ եկած անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: 

Այծեղջյուր

Մեծ ինքնավստահություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 14-16-ին՝ տարօրինակ իրադարձություններ ու դժվարություններ համատեղ գործերում, բիզնեսում: Անսպասելի ծախսեր կանեք սիրելիի, երեխաների ու զվարճանքների վրա: 17-19-ին՝ կարևոր փոփոխություններ կկատարվեն անձնական հաջողության համար հորիզոններ բացող գործերում, սեփական ջանքերի ու ազդեցիկ անձանց աջակցության շնորհիվ առաջընթաց կունենաք աշխատանքի մեջ: 

20-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք վերջին նորություններով:

Ջրհոս

Ծանր ու անկայուն շրջան է՝ փոփոխության սպասումներով ու ընտրության պահերով: 14-16-ին՝ անսպասելի իրադարձություններ ու փոփոխություններ ընտանիքում, տանը: Հնարավոր է խնդիրներ ծագեն գործնական կամ անձնական հարաբերություններում: Հնարավոր է բախվեք շրջապատողների տհաճ վարքին: 17-19-ին հաջողակ կլինեք պրակտիկ գործերում, շահի հանդեպ լավ հոտառություն: Հաջողություններ համատեղ գործերում ու բիզնեսում:

20-ին՝ աշխատանք ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում: Մեծ նպատակասլացություն:

Ձկներ

Ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ուրիշներից: 14-16-ին՝ անսպասելի, հարկադիր ուղևորություններ աշխատանքի կամ առողջության հարցերով: Լարված բանակցություններ ու հանդիպումներ: Խնդիրներ հարազատների կամ կոլեգաների հետ: Վեճեր, անհասկացողություն աշխատավայրում: 17-19-ին շահավետ գործնական կապեր կհաստատեք կազմակերպությունների հետ: Հետաքրքիր առաջարկներ կստանաք փորձառու անձանցից: 

20-ին՝ բարձր տրամադրություն, սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու ունակություն: Հեռվից լուրեր կստանաք:

«Չորրորդ իշխանություն», թիվ 26, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   877 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ