...

Սեպտեմբերի 21-27-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Սեպտեմբերի 21-27-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Վերջանում է գործերով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը, ավելի շատ կհետաքրքրեն շրջապատողների հետ հարաբերությունները: 21-23-ին՝ բարդ հարաբերություններ շրջապատողների հետ, անբարենպաստ իրավիճակներ: Անհաջող բանակցություններն ու գործընկերների պահպանողական լինելը կարող են արգելակել գործերի ընթացքը: Մրցակիցները խոչընդոտներ կստեղծեն: Սառնություն կարևոր անձանց հետ հարաբերություններում:

24-25-ին՝ հարաբերություններում ինչ-որ բան փոխելու ցանկություն: Կամային գործողությունների ձգտումը դիմադրության կարժանանա սիրելիի կողմից: Վեճեր: 26-27-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերներն ու նորությունները:

Ցուլ

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, տանը նոր հոգսեր առաջ կգան, կծանրաբեռնվեք աշխատանքով: 21-23-ին՝ գործերի կանգ, խնդիրներ՝ աշխատավայրում: Գործերում հեռանկարների բացակայություն: Կբարդանան ղեկավարության, կարևոր անձանց հետ հարաբերությունները: Ձգձգումներ արտերկրի հետ կապված գործերում: Ծանրաբեռնվածության պատճառով կթուլանա առողջությունը:

24-25-ին շտապողականությունը ոչ շահեկան գործողությունների, աշխատանքի մեջ թերացումների պատճառ կդառնա: Ուժերի զուր վատնում, հստակ չեք կարողանա ծրագրել գործերը: 26-27-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին: Ցանկություններն իրագործելու ձգտում:

Երկվորյակ

Կսկսեն նվազել ընտանեկան գործերն ու հոգսերը, ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 21-23-ին՝ ծանրաբեռնվածություն աշխատավայրում, լարված մտավոր աշխատանք: Կարող են անհանգստացնել հին, անավարտ գործերը: Խմբային հետաքրքրություններից կախվածության մեջ կընկնեք կամ անբարյացակամ վերաբերմունքի կարժանանաք ղեկավարության կողմից: Տհաճ պարտականությունների կատարում: 

24-25-ին կամային գործողությունները դիմադրության կհանդիպեն կամ ծրագրերը կխախտվեն անբարենպաստ պայմանների պատճառով: Լարված օրեր են սիրային հարաբերությունների համար: 26-27-ին՝ բարձր տրամադրություն: Մարդկանց հետ լեզու գտնելու, նրանցից աջակցություն ստանալու կարողություն:

Խեցգետին

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, կսկսեք ավելի մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին: 21-23-ին կանհանգստանաք անհաջող շփումների պատճառով, սառնություն հարաբերություններում: Տնային հոգսերը առողջության վատացման պատճառ կդառնան: Խնդիրներ կծագեն հարազատների ու մտերիմների հետ հարաբերություններում:

24-25-ին անսպասելի գործերը կամ լուրերը կշեղեն տնային գործերից: Հնարավոր են տարաձայնություններ հարազատների հետ՝ կապված կենցաղային գործերը վարելու հետ: Անկայուն հուզական վիճակ: 26-27-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանն ու ընտանեկան հարաբերություններում:

Առյուծ

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական ոլորտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 21-23-ին՝ հոռետեսություն, անհանգստություն: Դժվարություններ գործերը ծրագրելիս: Անկազմակերպ ու անկարգապահ լինելը կազդի աշխատանքի որակի վրա: Ձգձգումներ ուղևորությունների ժամանակ: Սառնություն հարազատների հետ հարաբերություններում:

24-25-ին՝ կոնֆլիկտայնություն, անհամարժեք  արձագանք այլոց գաղափարներին ու մտքերին: Անհաջող շփումներ ազդեցիկ անձանց, ընկերների, կազմակերպությունների հետ: 26-27-ին՝ մեծ ակտիվություն, հետաքրքրվածություն ամուսինների գործերով: 

Կույս

Վերջանում է Կույսի ամիսը, և անձնական գործերի հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի նյութական վիճակի հանդեպ մտահոգությամբ: 21-23-ին՝ խնդիրներ կունենաք ֆինանսական գործերում: Խնայելու անհրաժեշտություն կառաջանա: Չեք կարողանա գնել այն, ինչ ուզում եք: Հնարավոր են ծախսեր միջոցառումների վրա:

24-25-ին՝ անկայունություն բիզնեսում, ֆինանսական գործերում և հարկային դաշտում: Անսպասելի ծախսեր: Զգուշացեք կորուստներից: Հնարավոր է խմբային ֆինանսական հետաքրքրությունների ազդեցության տակ ընկնեք: Զգուշացեք կրակից ու հրդեհավտանգ նյութերից: 26-27-ին՝ ակտիվ աշխատանք կկատարեք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք:

Կշեռք

Վերջանում է անորոշության և տարօրինակ իրադարձությունների շրջանը, սեպտեմբերի 22-ից սկսվում է Կշեռքի ամիսը, որն ուժերի և գործերում նախաձեռնողականության աճ կբերի: 21-23-ին՝ որոշակի պասիվություն գործերում: Հնարավոր է խնդիրներ ու հոգսեր առաջանան տանը, որոնց շուրջ պետք է լրջորեն մտածեք: Ընտանիքում կլինեն տհաճ խոսակցություններ: Ծանրաբեռնվածության պատճառով առողջությունը կթուլանա:

24-25-ին՝ դժվարություններ գործընկերների հետ շփվելիս, կոնֆլիկտայնություն, չեք ընդունի ուրիշի տեսակետը: Վեճեր: 26-27-ին՝ լավ տրամադրություն: Երեխաներն ու սիրելիները ուրախություն կպարգևեն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Կարիճ

Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 21-23-ին՝ անհանգստություն, ձգձգումներ ուղևորությունների ժամանակ: Վատ օրեր են մտավոր ու կրթական գործունեության համար: Հարազատներին օգնելու անհրաժեշտություն կառաջանա: 

24-25-ին՝ խնդիրներ աշխատավայրում, առօրյա գործերում: Անհանգստության, ապրումների պատճառով առողջությունը կթուլանա: Զուր կվատնեք ուժերը: 26-27-ին՝ մեծ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ տանը:

Աղեղնավոր

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը, սկսվում է նոր գաղափարների փնտրտուքի շրջանը: 21-23-ին՝ ֆինանսական գործերի անհաջող ընթացք: Տհաճություններ պետկազմակերպությունների ու պետհիմնարկների հետ հարաբերություններում:

24-25-ին ցանկություն կառաջանա կամքի ուժի օգնությամբ առաջ տանել գաղափարներն ու ծրագրերը՝ ուշադրություն չդարձնելով փաստերին կամ նորություններին: Վեճեր ընկերների հետ: Ճիշտ ընտրություն կատարելու հետ կապված իրավիճակներում խնդիրներ կստեղծվեն: 26-27-ին շատ կշփվեք հարազատների, գործընկերների հետ: Ուղևորություններ կենցաղային, ընտանեկան գործերով:

Այծեղջյուր

Այս շաբաթ սկսվում է որոշակի ծրագրերի ու հույսերի իրագործման շրջանը: 21-23-ին՝ վատատեսություն: Մեծ ծավալով աշխատանքը ուշադրություն ու կարգապահություն կպահանջի: Դժվարություններ ղեկավարության և ենթակաների հետ հարաբերություններում: Վատ օրեր են մտավոր և կրթական գործունեության համար: 

24-25-ին տնային գործերին մասնակցելու անհրաժեշտությունը կարող է կտրել աշխատանքից ու ծրագրերից: Նյարդայնություն ու վեճեր ընտանիքում: Ճնշումներ ղեկավարության կողմից: 26-27-ին՝ ակտիվություն կցուցաբերեք նյութական ոլորտում, կենցաղային խնդիրները լուծելիս: Հետաքրքրություն առևտրի ու բիզնեսի նկատմամբ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Ջրհոս

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորություններն ընդլայնելու շրջանը: 21-23-ին՝ հարկադիր գործեր ու պարտականություններ: Խնդիրներ գործերն առաջ տանելիս և աշխատավայրում: Սահմանափակումներ ղեկավարության կողմից: Անորոշություն արտերկրի հետ կապված գործերում: 

24-25-ին սեփական գիտելիքների և կարողությունների նկատմամբ չափից դուրս մեծ ինքնավստահությունը վեճերի պատճառ կդառնա, կվնասի բանակցություններին, կխանգարի կապեր հաստատելուն: 26-27-ին՝ անձնական մեծ ակտիվություն կցուցաբերեք: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպատճառեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

Ձկներ

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 21-23-ին՝ անհանգստություն ու տագնապ: Կարող են անհանգստացնել հին, անավարտ գործերը: Բարդ հարաբերություններ համատեղ գործերում ու բիզնեսում: Հարկերի հետ կապված խնդիրներ: 

24-25-ին համատեղ բիզնեսում մրցակցային պայքար կսկսվի: Վեճեր գումարի պատճառով: Անհաջող գնումներ կամ գումարի անհաջող ներդրում: Չմտածված, չնախապատրաստված որոշումները կորուստներով կավարտվեն: 26-27-ին կենցաղային անսպասելի գործերը կամ հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Շատ զգայուն և հուզական կլինեք:

«Չորրորդ իշխանություն», թիվ 27, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   928 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ