...

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 28-3-ին կհիասթափվեք ձեր հնարավորություններից, փառասիրական ծրագրերի կործանում: Աշխատավայրում ծանր պարտականությունները կարող են խանգարել անձնական գործերին, մեծ ժամանակ կխլեն: Սառնություն ղեկավարության կողմից:

Բայց 28-30-ին կկարողանաք մի փոքր շեղվել՝ սիրելի մարդկանց հետ հանդիպելով, հասարակական գործերին կամ հետաքրքիր միջոցառումներին մասնակցելով: Գրավիչ կլինեք, սիրային հարցերում էլ հաջողությունը կուղեկցի ձեզ:

Ցուլ

Մտավոր և ֆիզիկական համառ աշխատանքի շրջան է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 28-3-ին՝ ուժերի, ինքնավստահության, լավատեսության պակաս: Հստակ ծրագրերի բացակայություն: Ղեկավարությունը սահմանափակումներ կմտցնի: Արտասահմանի հետ կապված բարդ գործեր կլինեն:

Բայց 28-30-ին հաջող կընթանան կենցաղային գործերը, լավ կլինեն հարազատների հետ հարաբերությունները: Հնարավոր է՝ հաջող գնումներ անեք տան համար, հարմարավետություն ստեղծեք: Հաճելի հանդիպումներ տանը:

Երկվորյակ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 28-3-ին կարող են արգելակվել նոր նախաձեռնություններն ու գործերը: Ընկերներին և մյուսներին օգնելու համար ստիպված եք լինելու շեղվել սեփական ծրագրերից: Հասարակական գործերն էլ ուժեր ու ժամանակ կխլեն: Խնդիրներ կծագեն համատեղ բիզնեսում, ընդհանուր գումարն օգտագործելիս:

Բայց 28-30-ին հաճելի և շահավետ հանդիպումների շնորհիվ տրամադրությունը կբարձրանա: Միաժամանակ խնդիրների լուծման տարբերակներ գտնելու հնարավորություն կլինի: Հաճելի կարճատև ուղևորություններ են սպասվում:

Խեցգետին

Ստիպված եք լինելու ավելի շատ ժամանակ հատկացնել տնային գործերի ու կենցաղային խնդիրների կարգավորմանը: 28-3-ին՝ իրադարձությունների անհաջող ընթացք, մրցակիցները կարող են խանգարել մասնագիտական գործերի, կարևոր անձնական ծրագրերի իրագործմանը: Դժվարություններ կառաջանան ղեկավարության և ենթակաների հետ շփվելիս:

Բայց 28-30-ին լավ կընթանան ֆինանսական գործերը կամ գումարի օգնությամբ կկարողանաք որոշ խնդիրներ լուծել: Հաջող գնումներ կանեք:

Առյուծ

Հաղորդակցվող կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ կաշխատեք դրա հետ: Մտավոր աշխատանք: 28-3-ին ծանր աշխատանքն ու պարտականությունները կարող են զրկել սեփական ուժերի հանդեպ հավատից, ստիպել կորցնել լավատեսությունը: Դժվարություններ կառաջանան ղեկավարության, գործատուների, կարևոր անձանց հետ շփումներում: Խնդիրներ արտերկրի հետ կապված գործերում:

Բայց 28-30-ին խնդիրները հարթելուն կնպաստեն դիվանագիտությունը, շփման մեջ տակտը, համակրանք առաջացնելու կարողությունն ու խաղաղասիրական վարքը: Անձնական շահի զգացում:

Կույս

Գործնականություն, հետաքրքրություն սեփական նյութական վիճակի հանդեպ, այն բարելավելուն ուղղված քայլեր: 28-3-ին մեծ ամբիցիաները, կոշտ տրամադրվածությունը թույլ չեն տա ցանկալի արդյունքների հասնել: Լավ չեն ընթանա հասարակական ու սիրային գործերը: Իրավիճակներից կամ խմբային հետաքրքրություններից կախման մեջ կընկնեք: Դժվարություններ համատեղ բիզնեսում սեփական ծրագրերն առաջ տանելիս:

Բայց 28-30-ին շահի զգացումը, կանխազգացումը, ձեր հանդեպ շրջապատողների բարյացակամ տրամադրվածությունը կօգնեն բարդ իրավիճակներում ճիշտ ընտրություն կատարել: Գործերից ժամանակավոր հանգիստը կօգնի վերականգնել ուժերը:

Կշեռք

Շարունակվում է Կշեռքի ամիսը: Այն ակտիվություն կհաղորդի անձնական ծրագրերն առաջ տանելիս: 28-3-ին ինքնավստահ չեք լինի: Տնային ծանր պարտականությունները, հարազատների հետ շփումներում ջերմության պակասը տանը դժգոհությունների, վեճերի առիթ կստեղծեն: Խնդիրներ՝ գործնական համագործակցության մեջ կամ էլ կխուսափեք համագործակցությունից:

Բայց 28-30-ին ընկերների կամ կազմակերպությունների աջակցությամբ հարաբերություններում լարվածությունը կարող է որոշ չափով նվազել:

Կարիճ

Դժվարություններ գործերը ծրագրելիս և կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Չնախատեսված հոգսեր առաջ կգան, որոնք կշեղեն անձնական գործերից: 28-3-ին՝ բարդ կամ պատասխանատու աշխատանք և խնդիրներ գործերում: Նույնիսկ հասարակ գործերն ավարտելու համար պետք է մեծ ուժեր գործադրեք: Գիտելիքների կամ տեղեկատվության պակաս կզգացվի: Սահմանափակումներ հանդիպումների ժամանակ:

Բայց 28-30-ին ազդեցիկ անձից աջակցություն կամ շոշափելի օգնություն կստանաք: Կբարելավվեն ֆինանսական գործերը:

Աղեղնավոր

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ ուշադրության շրջան է: Սերտ կապեր ընկերների հետ: 28-3-ին՝ անհաջող ակտիվություն ֆինանսական գործերում, խնդիրներ բիզնեսում: Անձնական ծրագրերի իրագործման համար գումարի պակաս, դրա պատճառով՝ անինքնավստահություն: Մոլախաղերը կամ սպեկուլյացիաները կարող են սնանկացնել:

Բայց 28-30-ին լավ կընթանան կարևոր հանդիպումների, նոր գաղափարների հետ կապված գործերը: Դա նոր ու հետաքրքիր ծրագրերի և առաջարկների կհանգեցնի: Հաջող գործեր արտասահմանցիների հետ:

Այծեղջյուր

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Գործերն առաջ մղելու, հասարակական դիրքերը բարելավելու կձգտեք: 28-3-ը սահմանափակումների,  ինքնարտահայտման դժվարությունների շրջան է: Ընտանեկան խնդիրները ժամանակ և ուժեր կխլեն: Ինքնավստահ չեք լինի: Սառը հարաբերություններ հարազատների հետ: 

Բայց 28-30-ին տրամադրությունը կարող են բարձրացնել ընտանեկան բյուջեի բարելավումը, համատեղ գործերի ու բիզնեսի լավ արդյունքները: Տանը հաճելի փոփոխությունների սպասումներ:

Ջրհոս

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 28-3-ին զուր ակտիվություն, անհիմն գործողություններ, չկայացած հանդիպումներ: Դժվարություններ կապեր հաստատելիս և ուղևորությունների ժամանակ: Խնդիրներ կծագեն հարազատների հետ հարաբերություններում կամ ստիպված եք լինելու մի կողմ դնել սեփական գործերն ու հոգ տանել մտերիմների մասին:

Բայց 28-30-ին լարվածությունը կնվազի գործընկերների հետ լավ հարաբերությունների, մարդկանց, այդ թվում՝ մտերիմների հետ պայմանավորվելու ունակության շնորհիվ:

Ձկներ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պետք է հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 28-3-ին ավելորդ ակտիվությունը, շտապողականությունը, փոփոխությունների ձգտումը խնդիրներ կստեղծեն ֆինանսական գործերում ու բիզնեսում: Գումարի ու ծախսերի պատճառով կոնֆլիկտներ կլինեն: Հին պարտքերը, ընկերները, հին կոլեկտիվ գործերը նույնպես կարող են վատ ազդել ֆինանսական գործերի վրա:

28-30-ին լավ կընթանան մշտական աշխատանքին առնչվող ֆինանսական գործերը:

«Չորրորդ իշխանություն», թիվ 28, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   637 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ