...

Սեպտեմբերի 7-13-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Սեպտեմբերի 7-13-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Մտավոր և ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 7-11-ին՝ հաջողություններ մասնագիտական գործերում, մեծ գործերի բարեհաջող ավարտ: Առաջընթաց աշխատանքի մեջ: Շահավետ գործնական հանդիպումներ կարևոր անձանց հետ: Գովասանքի կարժանանաք ղեկավարության կողմից:

12-13-ին՝ մեծ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ տանը:

Ցուլ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 7-11-ին՝ մեծ ինքնավստահություն ու լավատեսություն: Վառ ու գեղեցիկ տեսք ունենալու հնարավորություն: Հավանություն և աջակցություն կստանաք: Ուրախություն սիրելիների հետ շփումներից: Լավ նորություններ արտերկրից: Կմասնակցեք հետաքրքրիր միջոցառումների:

12-13-ին հաղորդակցվող կլինեք: Հետաքրքրություն տեղեկատվության հանդեպ, ակտիվ աշխատանք դրա հետ: Ինտելեկտուալ ու մտավոր աշխատանք: Ուշադրություն կդարձնեք հարազատների գործերին:

Երկվորյակ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 7-11-ին՝ լավ փոփոխություններ տանը, կնախապատրաստվեք ընտանեկան կարևոր միջոցառումներ անցկացնելուն: Բարեկեցության աճ: Կարևոր խնդիրների լուծում: Հաջողություններ համատեղ բիզնեսում ու համատեղ ֆինանսական գործերում:

12-13-ին՝ ակտիվություն նյութական դաշտում, կենցաղային խնդիրները լուծելիս: Հետաքրքրություն առևտրի հանդեպ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Խեցգետին

Շփումների ու հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ կամ ուղևորությունների հետ կապված գործեր են սպասվում: 7-11-ին՝ մեծահոգի և ուշադիր վերաբերմունք ուրիշների հանդեպ: Աջակցություն կստանաք կազմակերպություններից կամ ազդեցիկ անձանցից: Լավ գործընկերոջ կարիք կզգաք: Հաջող բանակցություններ կամ ուղևորություններ: Լավ առաջարկներ:

12-13-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպատճառեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն:

Առյուծ

Ակտիվ ֆինանսական գործունեություն, գործնականության աճ ու շահի փնտրտուք ամեն ինչում: 7-11-ին հաջողակ կլինեք պրակտիկ և ֆինանսական գործերում: Գործունեության ոլորտի ընդլայնում: Գումար կստանաք, լավ գնումներ կանեք: Աշխատավայրում գործերի բարելավում: Առողջության ամրապնդում:

12-13-ին անսպասելի աշխատանքը կամ հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Բարձր զգայունակություն ու հուզականություն:

Կույս

Շարունակվում է Կույսի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, ինքնահաստատման նպատակով կարողությունները դրսևորելիս: Մասնակցություն կարևոր գործերին: 7-11-ին՝ հեղինակության աճ: Ազդեցիկ անձանց կողմից հավանության կարժանանաք ու աջակցություն կստանաք: Հաջողակ կլինեք անձնական ծրագրերն իրագործելիս:

12-13-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Կշեռք

Զանազան պատահականություններից ու անկանխատեսելի իրավիճակներից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ հասկանալի կլինի: 7-11-ին՝ լավատեսություն, բարձր տրամադրություն: Բարյացակամ վերաբերմունք՝ շրջապատողների կողմից: Բարդ իրավիճակներում պաշտպանություն ու աջակցություն կառաջարկեն: Լավ փոփոխություններ կամ հաճելի հոգսեր տանը:

12-13-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ աշխատանք՝ ի նպաստ ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:

Կարիճ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: 7-11-ը հաջող օրեր են: Շահավետ ծանոթություններ կհաստատեք, հաջող ուղևորություններ կկատարեք: Առաջարկներ կամ կարևոր տեղեկատվություն կստանաք: Աջակցություն ընկերներից կամ կազմակերպություններից:

12-13-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու և կարևոր անձանց աջակցությունը ստանալու կարողություն: Կհանդիպեք հեռվից եկած հարազատների հետ:

Աղեղնավոր

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 7-11-ին՝ հաջողություններ ու շահ ֆինանսական գործերում ու բիզնեսում: Երկար սպասված իրը ձեռք բերելու շանս: Կհասնեք նպատակին, որը թույլ կտա բարելավել նյութական վիճակը: Լավ առաջարկներ կստանաք:

12-13-ին՝ որոշակի անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, ընտանեկան հարաբերություններում կամ բյուջեում:

Այծեղջյուր

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 7-11-ին՝ հաջողություններ անձնական գործերում ու անձնական խնդիրները լուծելիս: Ազդեցիկ անձանց աջակցությամբ կընդլայնեք ձեր հնարավորությունները: Հաջող կընթանան արտասահմանցիների և արտերկրի հետ կապված գործերը: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

12-13-ին շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Ջրհոս

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Հաճախ ստիպված եք լինելու հաշվի նստել ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 7-11-ին վստահություն և ուժեր ձեռք կբերեք գործերն առաջ մղելու և անձնական խնդիրները լուծելու համար: Բարդ իրավիճակներում անսպասելի օգնություն կստանաք: Ինտուիցիան կօգնի ճիշտ ընտրություն կատարել ու լուծել խնդիրները:

12-13-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Օգնություն հարազատներին՝ նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք առողջությանը:

Ձկներ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 7-11-ին՝ համատեղ գործերի հաջող ընթացք, լավ համագործակցություն գործընկերների, ընկերների ու կազմակերպությունների հետ: Պայմաններն էլ կլավանան: Նոր նախաձեռնություններում աջակցություն կստանաք ազդեցիկ անձանցից:

12-13-ին՝ բարձր տրամադրություն: Ուրախություն երեխաներից ու սիրելիներից: Ընտանիքի հետ լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի:

«Չորրորդ իշխանություն», թիվ 25, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   667 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ