- Պարոն Սարգսյան, ներկայացեք դատարանին:
- Իյա, իրո՞ք, չե՞ք ճանաչում ինձ:
- Ճանաչում ենք, բայց կարգն է այդպիսին:
- Սերժ Ազատի Սարգսյան: Չնայած տարածված ասեկոսեներին՝ չունեմ մականուն, չեք հավատա, բայց առայժմ չունեմ դատվածություն, մշտական բնակության հասցե չունեմ, ժամանակավորապես ապրում եմ փեսայիս տանը:
- Պարոն Սարգսյան, Ձեզ համար հասկանալի՞ է մեղադրանքը:
- Իհարկե ոչ, չի կարող խիյարն այս աստիճան թարս բուսնել և ինձ մեղադրանք ներկայացվել ընդամենը մեկ միլիոն դոլար յուրացնելու մեջ:
- Ընդունո՞ւմ եք Ձեզ մեղսագրվող մեղադրանքը:
- Իհարկե ոչ: Չագուճն էլ, մեխն էլ իրենց ձեռքում է, ինչքան ուզել, այնքան խփել են:
- Ճանաչո՞ւմ եք Սերգո Կարապետյանին:
- Знать не знаю и звать его никак:
- Ըստ էության պատասխանեք:
- Արթուր Բաղդասարյանից ոչ մեկ խեր չի տեսել, ես էլ այս ժողովրդի մի մասնիկն եմ և չէի կարող խեր տեսնել Բաղդասարյանի կադրից:
- Նիստն ընդհատվում է մինչև հաջորդ երեքշաբթի:
- Աշոտյան, Էդիկ, էն չեբուրեկիները մյուս անգամ այդքան շատ չպատվիրեք: Շատ եք պատվիրում, քիչ մարդ է գալիս, մնում փչանում է: