...

Սերժ Սարգսյանի բագաժը մոռացաք

Սերժ Սարգսյանի բագաժը մոռացաք

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պարզվում է, Նիկոլ Փաշինյանը BREXIT-ի մեջ գտնվող, այս պահին հոկտեմբերի 31-ին ԵՄ-ն լքող Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ ներկայիս վարչապետի արտաքին քաղաքական բագաժի մասին»։

ՉԻ. Այսինքն, Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ չի կարելի խոսել Եվրամիությունից: Այն դեպքում, երբ այդ թեման շոշափվում է նաև Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և աշխարհի ցանկացած երկրի դիվանագետի հետ: Եվ ընդհանրապես, ցանկացած երկրի դեսպանի հետ հանդիպումներում թեմաների տաբու չկա:

Սա դեռ մի կողմ, ընդամենը մեկ հիշեցում. Աշոտյանի շեֆը՝ Սերժ Սարգսյանը, մի քանի տարի բանակցեց ԵՄ-ի հետ՝ ասոցացման համաձայնագրի շուրջ, հարյուրավոր փաստաթղթեր էին պատրաստվել, տասնյակ դիվանագետներ օր ու գիշեր աշխատել էին այդ համաձայնագրի բոլոր կետերի վրա, ու ինչո՞վ ավարտվեց այդ ամենը. մի գիշերվա մեջ Սերժ Սարգսյանը ԵՏՄ-ին միանալու համաձայնագիր կնքեց: Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական բագաժի մասին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   6029 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ