...

Սերժ Սարգսյանին սխալ ժամանակ եք կանչում

Սերժ Սարգսյանին սխալ ժամանակ եք կանչում

Սերժ Սարգսյանի գրասենյակն այսօր պաշտոնական գրություն է ուղարկել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, որտեղ նշված է, որ Սերժ Սարգսյանը ո՛չ հանձնաժողովում և ո՛չ էլ որևէ այլ ձևաչափով խնդիր չունի մանրամասներ ներկայացնելու Ադրբեջանի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի մասին, առավել ևս, որ ռազմական լայնածավալ այդ գործողությունների վերաբերյալ մինչ այժմ Սերժ Սարգսյանի կողմից հրապարակային բազմաթիվ անդրադարձներ են եղել. «Թեև տարակուսելի է, որ համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակում ԱԺ հանձնաժողովը որոշել է նիստ անցկացնել, այնուամենայնիվ, ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրության ժամկետի երկարաձգման որոշում չկայացնելու դեպքում ՀՀ երրորդ նախագահը պատրաստ է ս.թ. ապրիլի 16-ին, ժամը 14:00-ին այցելել հանձնաժողով»:

«ՉԻ». Իհարկե, ապրիլյան պատերազմի հետ կապված խորհրդարանական լսումներում միգուցե բացահայտվեն բոլոր այն պատճառները, որոնք հանգեցրել են հայկական կողմի մարդկային, նյութական և տարածքային կորուստներին: Հնարավոր է, որ պատճառների շարքում լինեն կոռուպցիոն երևույթները, չարաշահումները, ծառայության թերացումները, սխալ ղեկավարումը և այլն:

Բայց Սերժ Սարգսյանն այս դեպքում ճիշտ է ասում. կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում ինչի՞ համար են այդ քննարկումները կազմակերպվում: Մի կողմից ասում եք՝ տանը մնացեք, մյուս կողմից, Սերժ Սարգսյանին խորհրդարան եք հրավիրում: Որ իմանանք, այնպիսի հարց է, որը օր առաջ պետք է քննարկվի, շուտափույթ լուծում տրվի, դրանից է կախված Հայաստանի ապագան, կհասկանայինք: 

Եթե Սերժ Սարգսյանին հրավիրեին արտակարգ դրության ավարտից հետո, երբ համաճարակի տարածման վտանգն անցներ, դրանից ի՞նչ էր փոխվելու: Մանավանդ, քննարկվելու են երեք տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները: Երեք տարի սպասել եք, դժվա՞ր է մեկ-երկու ամիս էլ սպասել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1191 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ