...

Սերժ Սարգսյանն ու Էմիրաթները լավ չէին բամփել

Սերժ Սարգսյանն ու Էմիրաթները լավ չէին բամփել

ՀՀ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ՖԲ էջում գրել է. «Քանի դեռ իշխանությունը շարժվում է այլախոհներին անհիմն քարկոծելու և վարկաբեկելու ճանապարհով, էս երկրում ապագա չկա ու չի լինելու:
2 միլիարդի ներդրումը վիժեցնողը միայն մի արդարացում կարող է ունենալ. դա էն ա, որ վիժեցնողը 2 միլիարդից գոնե մեկ դոլար ավել ներդրում բերի:
Մնացածը հեքիաթ է…»:

«ՉԻ». Հեքիաթից է խոսում: Հեքիաթից: Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատունը սրանց գլխին բամփեց, դեռ շարունակում են 2 միլիարդ ներդրումից ու շեյխերից խոսել: 

Չգիտենք, էլ ինչ պետք է լինի, որ սրանց ծպտունը աշխարհով մեկ խայտառակ լինելուց հետո դուրս չգա: Անհնար բան է: Մուլտի-կաշի ունեն: Վստահեցնում ենք, եթե նույնիսկ այն շեյխը, որի անունը տալով՝ Ծառուկյանը ցանկանում էր Երևանի կենտրոնում հողատարածք կպցնել, հայտարարի, որ ընդհանրապես կապ չունի այն ֆեյքերի հետ, որոնք գնացել էին Մարությանի հետ հանդիպելու, սրանք մեկ է, շարունակելու են իրենց գցել հայտնի բախչեքը:

Սերժի վախտ լավ էր էլի, մի հատ թեթև բամփում էին, մտնում էին ծակուծուկերը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1753 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ