...

Սերժ Սարգսյանը՝ աֆեկտի տակ

Սերժ Սարգսյանը՝ աֆեկտի տակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում իր գործով առաջին դատական նիստից հետո Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու, ես մշտապես ասել եմ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:

«ՉԻ». Սա մեզ մի անեկդոտ հիշեցրեց.

Մի երիտասարդի են դատում: Դատավորը հարցնում է. 
-    Մեղադրյալ, պատմեք, թե ինչո՞ւ սպանեցիք ձեր հորը:
-    Դե, տանը նստած էի, մեկ էլ հերս հարձակվեց մորս վրա ու սկսեց խփել, մազերը քաշել: Իմ աչքի առաջ: Ես էլ վեր թռա, չգիտեմ, աֆեկտի տակ դանակը ոնց ձեռքս վերցրի ու մորս պաշտպանելու նպատակով խփեցի հորս, տենց մեռավ: Թե չէ մորս սպանում էր:
-    Լավ,- հարցնում է դատավորը,- բա մորդ ինչի՞ սպանեցիր:
-    Դե, հետո մորս հարցրի, թե ինչի՞ էր պապան հարձակվել քո վրա, որ պատճառն ասաց, ասի, ուրեմն, իսկականից հասնում էր, պապան ճիշտ է եղել, ջղայնացա, դանակը ձեռս էր, աֆեկտի տակ խփեցի, մերս մեռավ:
-    Լավ, էդ էլ հասկացանք: Բա տատո՞ւդ ինչի սպանեցիր:
-    Դե, տատս էլ էդ նեղ մաջալին սենյակում քըստ-քըստ, քըստ-քըստ... 

Հիմա Սերժ Սարգսյանն է. հարցնում են, մեղադրյալ, ինչո՞ւ եք պետական բյուջեից կես մլրդ դրամի հափշտակություն կազմակերպել, պետությանը վնաս հասցրել, թե բա՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: 

Լավ, բա մարտի 1-ը՞: Թե բա՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից:
Ու այսպես, էլի: Լավ մարդ է Սերժ Սարգսյանը, դե հիմա, Արցախը պահելու աֆեկտի տակ իշխանություն է զավթել, թաթախվել կոռուպցիայի մեջ, մարտի 1-ին Քոչարյանի հետ զորք է հանել ժողովրդի դեմ: Ո՞վ աֆեկտի տակ չի եղել: Մեկը քֆուր է տալիս, մյուսը՝ շիշը գետնին խփում, դե հիմա, մարդ էլ կա, կես միլիարդ դրամ է հափշտակել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2410 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ