...

Սերժ Սարգսյանը ժամանակի մեքենա է հորինել

Սերժ Սարգսյանը ժամանակի մեքենա է հորինել

«Ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրել ենք ոչ թե 800 հեկտար, այլ 400 հեկտար տարածք»,- երեկ  հայտարարեց Արցախի ՊԲ-ի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը՝ կրկնելով Սերժ Սարգսյանի՝ նախօրեին ասած թվերը:

«ՉԻ». Չորս տարի աշխարհը գիտի, որ կորցրել ենք 800 հեկտար: Գիտի նաև, որովհետև այդ մասին հայտարարել է անձամբ Սերժ Սարգսյանը:

Բայց 4 տարի հետո ինչ-որ «հրաշքով» թիվը երկու անգամ նվազում է: Եթե առաջ ընտրություններին էին թիվ խփում, որքան ցանկանում էին, ապա հիմա ժամանակի մեքենա են հորինել և դրա միջոցով են թվերը խմբագրում:

Միայն այս դրվագը հաշվի առնելով՝ պետք է գիտակցել՝ Սերժ Սարգսյանի և նրա մտերիմների որևէ խոսք, որ ասվում է ապրիլյան քննիչ հանձնաժողովի շրջանակներում, արժանահավատ չէ:

Ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովը պետք է կենտրոնանար, թե ինչպես է Սերժ Սարգսյանի և նրա նախորդի օրոք թալանվել բանակը: Պատգամավորների հարցերը հենց այս ուղղությանը պետք է վերաբերեին: Պետք էր Սերժ Սարգսյանից պարզել, թե ինքը պաշտպանության նախարար ու գերագույն գլխավոր հրամանատար եղած տարիներին երբևէ հետաքրքրվե՞լ է, թե ինչպես են գեներալի աշխատավարձով անձինք վերածվել օլիգարխների: Պետք էր հարցնել, թե նա երբևէ հետաքրքրվե՞լ է, թե ինչպես են հարստացել Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, Սամվել Կարապետյանը, Հայկազ Բաղմանյանը, Մովսես Հակոբյանը, Արշալույս Փայտյանը, Միքայել Հարությունյանը: Այդ ինչ երջանիկ պատահականությամբ է դա տեղի ունեցել: Պետք էր հարցնել, թե նա երբևէ հետաքրքրվել է, թե ինչու են բանակի հետ կապված բոլոր տենդերները շահում վերը նշված անձանց հետ փոխկապակցված ընկերությունները:

Ի վերջո, Սարգսյանից պետք էր հարցնել՝ անցած երկու տարվա ընթացքում նա երբևէ մտածել է, թե ինչու էր իր օրոք բանակը սնվում գոմեշի մսով, իսկ իրեն մերժելուց հետո բանակը անցավ արժանապատիվ սնունդի: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1213 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ