...

Շնորհակալություն ընկեր Քոչարյանին

Շնորհակալություն ընկեր Քոչարյանին

Նման հիվանդանգին ատելության նմուշներ արձանագրեցինք շաբաթվա գլխավոր քաղա­քական իրադարձության՝ Երևանում կայացած ԵԱՏՄ վեհաժողովի մասին, որին մասնակցում էին նաև Իրանի և Ռուսաստանի նախագահները:

Հատ­կա­պես սպանիչ էին Քոչարյանի «ֆանատների« գրա­ռումները. սկզբից ասում էին, որ Պուտինը չի գալու, քանի որ Երևանում Ռ. Քոչարյանի հետ հան­դիպելու պահանջը չի կա­տար­վել:

Եկավ:

Հետո գրեցին, որ Պու­տինը ­Փաշինյանի հետ չի հան­դիպելու, քանի որ Քոչարյանն իր ընկերն է և այլն:

Հանդիպեց:  

Արդեն լեգենդար դար­ձած սելֆիով, հանդիպումներով լեցուն օր անցկացնելուց հետո ՌԴ նա­խա­գահը վերադարձավ Մոսկվա: Վերա­դառ­նա­լուց առաջ հանդիպել էր Ռ. Քոչարյանի տիկնոջը՝ Բելա Քոչար­յա­նին: Քոչար­յա­նականները տարա­ծել էին. Պուտինը եկել էր Հա­յաս­­տան զուտ Բելա Քոչար­յանին հանդիպելու համար, թե չէ չէր գա: Սա ոչ թե քարոզչություն է, համակրանքի դրսևորում, այլ ատե­լու­թյան.

մարդ ինչքա՞ն պիտի ատելություն ունենա օրվա իշխանությունների հան­դեպ, որ նման իրադար­ձու­թյուններին այսպիսի բնորոշումներ տա:

Չնայած, Քոչարյանի համա­խոհ­ներից ի՞նչ սպա­սենք, եթե Արմեն Աշոտյանն է հայտա­րա­րում, որ եթե այսօր մենք ողջ ենք, շնչում ենք, հաց ենք ուտում, երբեմն էլ ժպտում երբ, բացառապես Ռոբերտ Քոչար­յանի ու Սերժ Սարգսյանի շնորհքն է: Ոնց է երևում մարդու կոմե­րի­տավ­յունը. ԽՍՀՄ-ի օրոք պիո­ներ­ները շնորհակալություն էին հայտ­նում ընկեր Ստալինին, ընկեր Լենինին՝ եր­ջանիկ մանկության համար:

«Չորրորդ իշխանություն», թիվ 3, 4-ը հոկտեմբերի

ՎԱՐԿԱՆԻՇ

   5343 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ