...

Սմբատ Այվազյանը կամ Սասուն Միքայելյանն էլ փախչող տղաներ չէին

Սմբատ Այվազյանը կամ Սասուն Միքայելյանն էլ փախչող տղաներ չէին

Շենգավիթի դատարանում Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ իր փաստաբանների միջնորդությանը, ասել է.

«Եթե փախչող լինեի, ապա ադրբեջանցիներն այսօր Ստեփանակերտում թեյ կխմեին»:

ՉԻ. Հարց ենք ուղղում այս չփախչող մարդուն.. իսկ «Տիգրան Մեծ» աշխարհազորի հրամանատար Սմբատ Այվազյանը փախչող տղա է՞ր, որ չեղած բանի համար բանտ էիր նետել ու մերժում էիր ցանկացած միջնորդություն. գրավ, երաշխիք: Իսկ Հակոբ Հակոբյանը փախչող տղա է՞ր, «Արաբկիր» ջոկատի հրամանատար Հովիկ Հարությունյանը, Սասուն Միքայելյանը և հարյուրավոր այլ ազատամարտիկներ, որոնց բանտերն էիք լցրել միայն այն պատճառով, որ պայքարել են արդարության համար:

Ու առաջին հերթին հենց այս հերոս տղաների շնորհիվ էր, որ ադրբեջանցիները Ստեփանակերտում թեյ չխմեցին: Որ իրենց տուն-աշխատանք թողել, գնացել էին նաև Քոչարյանի ու նրա ընտանիքի անվտանգության համար կռվելու: 

Բայց Ռ. Քոչարյանն այդքանը չի հասկանում: Նա ուրացել է իր մարտական ընկերներին, հիմա էլ նրանց ավանդը արցախյան ազատամարտում յուրացրել է՝ վերագրելով իրեն: Իբր իր շնորհիվ է Ստեփանակերտը անառիկ մնացել:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   8160 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ