...

Սրա ձեռից ազգովի գժվելու ենք

Սրա ձեռից ազգովի գժվելու ենք

«Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է 5G աշտարակների լուսանկարներ՝ գրելով, թե այդ բոլոր տեսակի աշտարակներն այսօր արդեն տեղադրված են Հայաստանում, ավելի խիտ` Երևանում։

«Խաչատրյանը հրապարակման մեկնաբանություններում գրել է, թե դրանք շատ վտանգավոր են և տեղադրվել են արտակարգ դրության օրերին․ նրա ձևակերպմամբ՝ «հերթական թաքուն օպերացիան»»։

«ՉԻ». Այստեղից ունենք երկու ճանապարհ. կամ Մարինա Խաչատրյանը մեզ ազգովի հոգեկան կդարձնի, կամ էլ իրեն պետք է ուղարկել համապատասխան հիվանդանոց: 

Ուշադրություն դարձրեք. «Առողջ հանրություն» ՀԿ-ի նախագահը, մասնագիտությամբ նյարդավիրաբույժ համարվողը, հիմա էլ 5G աշտարակների մասին է խոսում: Չկա այդպիսի թեմա, որի մասին այս տիկինը իր հեղինակավոր կարծիքն ասած չլինի: Չենք զարմանա, եթե հաջորդ անգամ ինքը խոսի հայկական ատոմակայանի ռեակտորում լիցքավորվող ուրանի մեջ պլուտոնիումի պարունակության նորմատիվային խախտումների մասին: Կանի, կանի: 

Ամբողջ ցավն այն է, որ պարզ չէ, թե ինչպես վարվել Մարինա Խաչատրյանի հետ: Ոստիկանություն դիմես, կասեն, դա մեր գործը չէ, ուղարկեք ԱԱԾ: ԱԱԾ-ն կպատասխանի, որ հոգեկան առողջության հարցերով չեն զբաղվում ու խորհուրդ կտան ուղարկել հիվանդանոց: Բայց այնտեղ էլ չեն ընդունի, կասեն, որ նման պացիենտ ընդունելով, վտանգի տակ կդնեն մյուսների առողջությունը: Կուղարկեն Հանրապետության նյարդավիրաբուժության բաժին, բայց դա էլ փակ կլինի, քանի որ այդ բաժնի աշխատակիցը հենց Մարինա Խաչատրյանն է: Մի խոսքով, մեր «ճիտին պարտքն» է դարձել սույն անձնավորությունը:

Հ.Գ. Հանրապետության առաջատար հոգեբույժներից մեկը հայտնեց, որ Հայաստանում 5G կայաններ չկան, իսկ տիկնոջ հրապարակած լուսանկարները Հայաստանում չեն արված:

«Չորրորդ իշխանություն», թիվ 25, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1386 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ