...

Սրան ասեք, Եռաբլուրի տղերքին հանգիստ թողնի

Սրան ասեք, Եռաբլուրի տղերքին հանգիստ թողնի

Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պետք է միավորվել ու փրկել Եռաբլուրում պառկած մեր տղերքի կյանքերի գնով կերտված Հայաստանը, պետք է ազատագրել Նիկոլի կողմից բռնազավթված իշխանությունն ու վերականգնել մեր պետության սահմանադրական կարգը»:

«ՉԻ». Իմիջիայլոց, Եռաբլուրում է պառկած նաև Սմբատ Այվազյանը՝ Արցախյան պատերազմի հերոսներից մեկը: Ցավոք, նա կյանքից անժամանակ հեռացավ, եթե նա այսօր մեզ հետ լիներ, կբռներ այս Մենուայի քյանքյուլից, կասեր՝ տղա ջան, արի դու Եռաբլուրում պառկած տղաներին հանգիստ թող, դու այդքան չկաս, որ մեր անունը շահարկես:

Սմբատ Այվազյանը ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ազատության համար է պայքարել: Ու բռնադատվել է մոնղոլ-թաթարական ասպատակների կողմից, որոնք բռնազավթել էին Հայաստանը: Ու Սմբատի պես բազմաթիվ պայծառ տղաներ: 

Բայց ի՜նչ դիպուկ է ժամանակին Նաիրա Զոհրաբյանը բնորոշել Մենուա Հարությունյանին. «Ներիր մայրիկ սանրվածքով տղա»:

«Չորրորդ իշխանություն», թիվ 26, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   895 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ