...

Սրանց միակ ղեկավարը, որը տարածքների առևտուր է արել

Սրանց միակ ղեկավարը, որը տարածքների առևտուր է արել

Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցին, ասել է, որ միայն ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է բաց խոսել հակամարտությունը տարածքային զիջումների միջոցով լուծելու հնարավորության մասին, իսկ մյուս երկու առաջնորդները ձգտել են պահպանել փաստացի ստատուս-քվոն: Բոլոր նախագահներից միայն Ռոբերտ Քոչարյանն է միջազգային հարթակում ասել, որ Ղարաբաղը երբեք Ադրբեջանին չի պատկանել և որ Ստեփանակերտը չի կարող ուղղահայաց ենթակայության տակ գտնվել Բաքվի հետ հարաբերություններում»:

«ՉԻ». Սա էլ մի առանձին թեմա է, որ արդեն մի 20 տարի է, ով քաղաքականությունից խոսում է, անունը դնում են՝ քաղաքագետ, ով իրավունքից է խոսում՝ իրավապաշտպան:

Խորհրդային «պերեստրոյկայի» տարիներին կոոպերատիվների բում սկսվեց. ով չէր ալարում, կոոպերատիվ էր բացում, այդ թվում՝ կոոպերատիվ փաստաբանական գրասենյակ, կոոպերատիվ իրավախորհրդատու: Լարիսա Ալավերդյանը ահա այդ կոոպերատիվ իրավապաշտպանի վառ կերպար է: Անունը դրել է իրավապաշտպան, բայց տակը բան չկա: Ընդամենը Քոչարյանի կոոպերատիվ սազանդար է եղել, իսկ որպես օմբուդսմեն, մեր հիշողության մեջ մնացել է նրանով, որ ՄԻՊ հաղորդագրությունները ռուսերեն էր տարածում:

Քաղաքականության առումով կոոպերատիվ էլ չի, այլ՝ «բեսեդկայի» մակարդակ: Ճիշտ հակառակը. Հայաստանի ղեկավարներից միայն Քոչարյանն է եղել, որը աճուրդի էր հանել Հայաստանի տարածքը, Մեղրիի շրջանը: Միակն է եղել, որը ստորագրել է միջազգային փաստաթղթի տակ, որով ճանաչել է տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայությունը ազգերի ինքնորոշման սկզբունքի հանդեպ: Դա եղել է 1999թ. ԵԱՀԿ գագաթաժողովում: Միակը: Նույնիսկ Սերժ Սարգսյանը տարածքների առևտրի մեջ չի մտել: 

Բայց ոնց են էլի, իրենք իրենց մեջ եփվում Տեր-Պետրոսյանի կերպարից: Իրենց գորշ միջակությունը միայն գորշության մեջ կարող է ինչ-որ նշանակություն ունենալ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2590 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ