...

Թեմա կա

Թեմա կա

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական քննարկումների ժամանակ ասել է. «Իմ խաչը երևի ծանր է, որովհետեւ Հայաստանում գրեթե տենց թեմա չկա, որի հետ ես կապ չունեմ»:

«ՉԻ». Լավ, լավ, ո՞նց չկա: Կան թեմաներ: Այ, օրինակ, Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման, պետականության զարգացման, քաղաքական մշակույթի կայացման թեմաների հետ Ալեն Սիմոնյանն ընդհանրապես որևէ կապ չունի:

Ավելին ասենք. այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) 32կմ ճանապարհահատվածի վերակառուցման մեկնարկը տրվել է: Ահագին շինարարություն է լինելու: 

Մեր հավաստի տեղեկություններով, Ալեն Սիմոնյանը այս թեմայի հետ էլ կապ չունի: Բայց էս մեկը վերջնական չի, վերջում կերևա: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   588 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ