...

Տեսել ենք ձեր մերկությունը

Տեսել ենք ձեր մերկությունը

«Ի՞նչ են անում այսօր Փաշինյանը և իր թիմը. ոչնչացնում են ինքնապահպանման բնազդը։ Հարց է, թե ո՞վ է այս իրավիճակում ավելի մեծ թշնամի՝ հարևաննե՞րը, որոնց հետ պետք է տարվի արժանապատիվ և տղամարդավայել երկխոսություն, թե՞ իշխանությունները, որոնք պատրաստում են սեփական ժողովրդին գայլի առաջ գառի դերակատարմանը»։

Սա հատված էր նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածից:

«ՉԻ». Գելերի ու գելխեղդների մի գիտակը քիչ էր, մեկն էլ հայտնվեց:

Եթե գայլ են, ինչպե՞ս եք պատրաստվում նրանց հետ երկխոսել, այն էլ՝ արժանապատիվ ու տղամարդավարի: Մի նախադասության մեջ սկզբում համոզմունք եք արտահայտում, հետո՝ հերքում ինքներդ ձեզ: Ճիշտ նույն կերպ, ինչպես անում եք նոյեմբերի 9-ի համաձայնագրի մասով: Սկզբում քարը քարին չեք թողում պարտության այդ ակտից, բայց այնուհետև խոստովանում եք, որ իշխանության գալու դեպքում այն սրբորեն իրագործելու եք:

10 տարի իշխանություն ունեիք, ի՞նչ արեցիք ինքնապահպանման բնազդը խորացնելու համար: Արտագաղթո՞վ էիք խրախուսում այդ բնազդի հաստատումը, թե՞ կոռուպցիան էր դրական ազդեցություն թողնում, որպեսզի նշված բնազդն ուժեղանա: Գուցե կլանային համակարգն ու անպատժելիության մթնոլո՞րտն էին դրական ներգործություն ունենում ինքնապահապանման բնազդի հաստատման համար:

Ընդամենը տասը տարի է անցել նրանից, երբ ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկների վրայից գառի հեզությամբ հանեցիք Արարատ լեռան պատկերը, որպեսզի հանկարծ չզայրացնեք ոհմակի առաջնորդ Գյուլին:

Մի խոսքով, ինչպես կասեր ձեր կուսակցության դասական Գալուստ Գրիգորիչը՝ տեսել ենք ձեր մերկությունը ու չենք գայթակղվել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   699 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ