Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այդուհանդերձ, որքան էլ ձեր ուղեղը մթագնած լինի, հիշեք մի պարզ ճշմարտություն՝ ոչ ոք մեր փոխարեն չի կարող որոշել մենք խորհրդարանում տեղ ունե՞նք, թե՞ ոչ, առավել ևս փողոցից եկածները»:
«ՉԻ». Այդուհանդերձ, տիկին Տոնոյանի մոտ ինչ-որ մի բան վնասվել է, երբ ոստիկանները փորձում էին նրան փողոցի երթևեկելի մասից մայթ տեղափոխել:
Հիշողության կորուստ ունի Տոնոյանը: Իրենց ուժը՝ ղեկավարով հանդերձ, 2018 թվականի ապրիլին վազեցին փողոց և իրենց «հավատարմությունը» հայտնեցին հեղափոխությանը: Ոչ ոք նրանց չէր կանչել ու խնդրել ներկայանալ Հանրապետության հրապարակ և գերությունից ազատվածների երջանիկ դեմքերով հայտարարել, որ իրենք ուրախ են հեղափոխության փաստով: Կան կադրեր, տեսանյութեր, տիկին Տոնոյանը կարող է ևս մեկ անգամ վերադիտել և տեսնել, թե ղազագրահայր Ծառուկյանը ինչպես էր շողոքորթում Փաշինյանին:
Պատգամավորը, որը ստորագրել է փաստաթուղթ՝ սեփական կամքով իր իրավունքները զիջելով սյուզերենին, բացարձակ իրավունք չունի ասել, թե իրենցից բացի ոչ ոք չի որոշում՝ լինելու են խորհրդարանում, թե ոչ: Այդքան վստահ պետք չէ ասել: Տոնոյանը չի կարող վստահ ասել, քանի որ իշխանությունը կարող է մի փոքր ավելի ուժգնությամբ սկսել հետաքննել Ծառուկյանի գործունեությունը, և արդյունքում նա կփակի ոչ միայն քաղաքականության էջը, այլև կփոխի բնակության վայրը: Ի դժբախտություն Տոնոյանի, այդպիսին է Ծառուկյանի բնությունը:
Եվ վերջապես, ավելի նախընտրելի է փողոցից գալ իշխանության, քան դրա փորձն անել՝ Քոչարյանի գրասենյակում ծնված մեռելածին ծրագրերի արդյունքում: