...

Թուրքիայի տեղը դուք չգիտեիք

Թուրքիայի տեղը դուք չգիտեիք

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ասել է. «Մանկամտությու՞ն, թե՞ քաղաքական անգրագիտություն ասեմ, որ, գալով իշխանության, չգիտեն` ինչ է Թուրքիան»:

«ՉԻ». Ընդհանրապես, մեզ ստիպելով ենք գրում՝ Մարդու իրավունքների նախկին պաշտպան: Որովհետև տկն. Ալավերդյանը միայն թղթի վրա է իրավապաշտպան եղել:

Որպես կանոն, իրավապաշտպանը քաղաքական կողմնորոշում չի ունենում: Դրա համար էլ կոչվում է իրավապաշտպան: Նա միայն իրավական կողմնորոշում պետք է ունենա:

Մենք չգիտենք, մանկամտությո՞ւն է, թե՞ իրավական անգրագիտություն, որ տարիներ շարունակ ծպտուն չի հանել քաղաքական հալածանքների վերաբերյալ, մի անգամ չի ասել՝ գնամ, տեսնեմ, էս ազատամարտիկներին ինչի՞ են հարյուրներով լցնում բանտերը: Ու դա թուրքը չի արել, այլ իր սիրելի Քոչարյանը: Իսկ ի՞նչի էր արել. նաև այն պատճառով, որ չգիտեին Թուրքիայի տեղը, չգիտեին, որ մեր գեներալների ու ազատամարտիկների հետևից ընկնելով, մեր բանակն են թուլացնում՝ ընդդեմ թուրքական հնարավոր ագրեսիայի:

Դրա համար էլ, երբ մարդը իրավապաշտպանի անվան ներքո քաղաքական կամակատար է լինում, պարտադիր Թուրքիայից է խոսում: Որովհետև խոսելու ուրիշ բան չունի:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2220 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ