ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասել է. «Երբ 2020թ. պատերազմում ցավալի արդյունքներ գրանցվեցին, մեր քաղաքական թիմը՝ վարչապետի գլխավորությամբ, քաղաքական խիզախություն ցուցաբերեցինք, և կորուստների ծանրության տակ կքված էինք, և նույնիսկ կարելի է ասել՝ ծնկի էինք եկել, գնացինք ընտրության: Բայց ժողովուրդը եկավ, մեզ թիկունքից բարձրացրեց, ասաց՝ քայլեք, դուք ճիշտ ճանապարհով եք գնում: Ու մենք գնում ենք այդ ճիշտ ճանապարհով»:
Գիտե՞ք, Հովիկ Աղազարյանի այս խոսքերը լսելուց հետո մեր մտքով ինչ անցավ. որ այսօրվա ընդդիմությունը պիտի լաչակ կապի: Որովհետև միայն այսպիսի իմպոտենտ ընդդիմության առկայության դեպքում իշխանությունները կարող են խելքին փչածը ասել:
Հովիկ Աղազարյանի ասածները մեկնաբանելու բան չկա. մարդիկ բացահայտ ղժժում են ընդդիմության վրա: Բոլորի վրա: Բայց ընդդիմությանն են ասում. պետք լինի, Արցախն էլ կհանձնեք, Ղարաբաղի կարգավիճակի հարցն էլ կփակենք, պատերազմն էլ տանուլ կտանք, ծնկի էլ կգանք, դուք, ա՛յ ընդդիմություն, բան չեք կարող անել: Որովհետև ամուլ եք, մենակ խոսքով եք «միակ տղամարդ»:
Ու ընդդիմություն կոչեցյալը ամեն աստծո օր հաստատում է իշխանությունների ասածները: Ճարը կտրած, այստեղ-այնտեղ դրոշ են տնկում, մեկ էլ՝ իրենց ֆեյքերին ու լրատվամիջոցներին հրահանգում են՝ դե որ տենց ա, տարածեք, որ էս սաղ Լևոնն ա մեղավոր, սաղ իր պլանն ա, շուտ-շուտ գրեք, որ Լևոնի հոգեզավակն է: Լավ ա, թողարկեք, տարածեք:
Ուժներդ հազիվ Տեր-Պետրոսյանի ու Վանոյի վրա է պատում: Որովհետև ի դեմս իշխանությունների, լուրջ ախոյան ունեք. ձեր նման կեղծավոր, մանիպուլյատիվ, իշխանամոլ, հանձնող, երկիր վարի տվող: Ձեզ պես մտածող ու գործող իշխանություն է, բան չեք կարողանում անել: Մի կես բերան լսել են, որ այս գործընթացներում իշխանությունները ռուսների աջակցությունն են վայելում, էս «միակ տղամարդկանց» չոքերը թուլացել են: Այնքան են թուլացել, որ ըսկի լիժա չեն կարում քշել:
Սա ձեր բերած, ձեր ծնած, ձեր դաստիարակած իշխանությունն է: Վայելեք: Տրտինգ տվեք ձեր աճեցրած քաղաքական դաշտում: Դուք արժանի եք Հովիկ Աղազարյանի պես հոգևոր ընկերոջը: