...

Թշնամուն ցնծալու առիթ չպետք է տալ

Թշնամուն ցնծալու առիթ չպետք է տալ

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրառում է արել. «Անհիմն հայտարարությունների փոխարեն լավ կլիներ օգտակար գործերով զբաղվել, հատկապես, երբ այս օրերին դրանց ծավալը շատ-շատ է։ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանին հորդորում եմ ոչ գրագետ ու դիվանագետին ոչ հարիր վարքագիծ չդրսևորել։ Մոսկվայից Արցախ շատ բան տեսանելի չէ, բայց գոնե ընկալման հարցում պետք չէ կորցնել սթափությունը»։

«ՉԻ». Ոչ միայն նախագահի խոսնակին, այլև կարծում ենք ամբողջ հայությանը դուր չեկավ Մոսկվայում ՀՀ դեսպանի անհաջող հարցազրույցը, որտեղ նա նշում էր, թե Հայաստանը տարհանում է Արցախի ամբողջ բնակչությանը: Միանշանակ սխալ, ոչ տեղին և ըստ էության վնասակար միտք:

Բայց նաև Արցախի ղեկավարությունը պետք է զսպվածություն ցուցաբերեր և հրապարակային նման կերպով չարտահայտվեր: Հիմա ադրբեջանական քարոզչամեքենան ցնծալու է, մի բան, որն այս պահին ամենևին մեզ պետք չէ:

Կան հազար ու մի այլ խողովակներ, որոնցով կարելի էր դժգոհություն արտահայտել դեսպանի գործունեության վերաբերյալ: Այո, պետք չէ կորցնել սթափությունը և թշնամու համար տեսանելի դարձնել մեր ներքին խնդիրները:

ՎԱՐԿԱՆԻՇ

   812 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ