«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հավատացնում եմ ձեզ, որ եթե Ռուսաստանը մասնակցեր և միջամտեր Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, ապա, վստահ եղեք, Փաշինյանն արդեն կլիներ Կանադայում»:
«ՉԻ». Բայց ասեք, որ շատ հայրենասեր տղա դուրս եկավ սույն անձնավորությունը: Այսինքն, իր համար Հայաստանը ընդամենը «ճ» կլասի երկիր է, որտեղ օտար երկրները կարող են հանգիստ իշխանություն փոխել, ղեկավարներին բռնել, նստեցնել:
Արթուր Ղազինյանը մինչև հիմա չի հասկացել, թե ինչ բան է պետությունը: Որ պետության հզորությունը, հարգանքը, հեղինակությունը նրա մեծությամբ, բնակչության թվով չեն որոշվում: Ու որ Ռուսաստանն ու Հայաստանը միջազգային իրավահավասար սուբյեկտներ են, ունեն նույն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք իրենց հարաբերություններում առաջնորդվում են փոխադարձ հարգանքով և միմյանց չվնասելու քաղաքականությամբ:
Իր պատկերացրած Հայաստանը դա ընդամենը տարածք է, որտեղ ում խելքին ինչ փչի, կարող է անել: Իր համար բարձրագույն արժեքը օտարի «սապոգն» է:
«Չորրորդ իշխանություն», թիվ 14, 2020