...

Ճանաչենք զ՛ամբիցիոզ միջակություն

Ճանաչենք զ՛ամբիցիոզ միջակություն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործունեությանը, գրել է. «Բոլոր ժամանակներում և բոլոր հասարակություններում հանրության, պետության ու պետականության համար պատուհաս են դարձել ամբիցիոզ միջակությունները»:

«ՉԻ». Հաստատ, լիովին համաձայն ենք Գորգիսյանի հետ: Բա մենք էլ դա ենք ասում արդեն 20 տարի շարունակ: Ասում էինք՝ Քոչարյանի պես ամբիցիոզ միջակությունները փորձանք են դառնալու մեր պետականության համար, մեզ քարկոծում էին, հալածում ու դատի տալիս:

Ասում էինք՝ Միշիկի պես ամբիցիոզ միջակությունները վարի են տալու մեր տնտեսությունն ու մեդիադաշտը, մեզ մեղադրում էին պատվեր կատարելու մեջ ու դատի տալիս:

Ասում էինք՝ Մարուքյանի ու Գորգիսյանի պես ամբիցիոզ միջակություները պատուհաս են դառնալու մեր քաղաքական դաշտի համար, էլի մեզ քարկոծում ու դատի են տալիս: 

Իսկ իշխանություններին մաղթում ենք այնքան խելք ու իմաստնություն, որ իրենք էլ չվերածվեն ամբիցիոզ միջակությունների: Թեպետ այդ ուղղությամբ աշխատում են: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 27, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1434 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ