Հունիսի 24-ին տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» կուսակցությունների նախագահների և «ՀՅ Դաշնակցություն» կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցչի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, երկրում սահմանադրական կարգի վերականգնման ուղիները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել երեք կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ, որը, լայն համախմբում ապահովելու նպատակով, կմշակի համատեղ գործողությունների ծրագիր և ճանապարհային քարտեզ, կհամադրի ձեռնարկվող քայլերը։
Մեր տրամադրության տակ է հայտնվել հանդիպման սղագրությունը:
Վանեցյան. «Է՜, հընգեր ջան, տեսա՞ր էն Էդմոնը ոնց վախեցավ, զադնի դրեց: Ինչքան զանգեցի, չպատասխանեց»:
Ծառուկյան. «Ցավդ տանեմ, մի բան հարցնեմ, ուրիշ բան չմտածես: Պռոստը հետաքրքիր ա: Ձև կա՞ բոլոր տեղերից ջնջել էն վիդեոն, որ քֆուր եմ ուտում: Դու հասկանում ես տենց բաներից»:
Սաղաթելյան. «Ախպերնե՛ր, եկե՛ք մի-մի թաս գինի խմենք, էսի լուրջ գործ ա, պետք ա աբմազգավատ անել»:
Վանեցյան. «Հլը մի րոպե դու սո՛ւս: Ես էլ գիտեի՝ լուրջ ուժ եք: Իմ ֆեյքերը ավելի շատ գործ են անում, քան դուք»:
Սաղաթելյան. «Գեներա՛լ ջան, ինչի՞ համար ես վիրավորում: Դու ռուսական ԿԳԲ ծանոթներ կունենաս, ասա թող արխիվները բացեն՝ կտենաս, թե քեզանից առաջ ովքեր են մեր հետ համագործակցել ու ինչքան գոհ են մնացել»:
Ծառուկյան. «Ախպերնե՛ր ջան, ձեր ցավը տանեմ: Ծառուկյանը հազար ու մի գործ ունի, գիտե՞ք հլը ինչքան թուղթ կա վառելու: Ես գործի մարդ եմ: Կոնկրետ ցուցակ ներկայացրեք, թե քանի հոգի կարաք բերեք միտինգի ու քանիսով: Մնացածը օդ ա»:
Վանեցյան. «Գազալըլըցակայաններիդ աշխատողներին չմոռանաս: Կասես, թող դրանք Նալբանդյան փողոցից մի շարքով սիրուն մտնեն հրապարակ ու գոռան՝ պատիվ ունեմ»:
Սաղաթելյան. «Եթե կարելի է, մի բան էլ ես հարցնեմ: Սիրիայից նոր արտագաղթած մի հատ 4 հոգանոց ընտանիք կա: Իրանք թունդ դաշնակցական են: Իրանք 40000 դրամի տեղը 100 դոլար են պահանջում, կարա՞նք ընդառաջենք»:
Ծառուկյան. «Կարանք, բայց Դրոյի, Ռուբենի ու Արամ Մանուկյանի հետ նաև պետք ա իմ նկարը պահեն ու գոռան՝ մահ կամ ազատություն, անբարոյականի վաստակ լինեմ, թե զադնի դնեմ»:
Վանեցյան. «Ժողովո՛ւրդ, մյուս անգամ, պետք ա նաև Սեդրակիչին, Ազատիչին ու Ախմատիչին էլ կանչել մեր հավաքին: Թող դնեն, իրանց ձևերով որոշեն, թե որ մեկս ա ավելի արժանի վարչապետ դառնալու: Ոնց մենձ ախպերները որոշեն, տենց էլ կլինի: Մենք ավանդույթ, սրբություն ընդունող տղերք ենք, մենձերի ասածը մեր համար օրենք ա»: