...

Վարորդի գործն էլ էր օդ, ինչո՞ւ վճարեցիր

Վարորդի գործն էլ էր օդ, ինչո՞ւ վճարեցիր

«Ուսումնասիրելով մեղադրանքը՝ գալիս ենք հետևյալ եզրակացության. եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը ջուր է, ապա Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը օդ է։ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը արագացնում է հականիկոլական համախմբումը։ Այստեղ պետք է ասենք՝ շնորհակալություն քեզ՝ Փաշինյան Նիկոլ»,- ասել է Աշոտյանը:

«ՉԻ». Վաղը կլրանա մեկ տարին, ինչ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է: Գործը ջուր է, բայց փաստաբաններն ամեն ինչ անում են, որ բուն դատավարությունը չսկսվի: Այսինքն, ըստ Էլեկտրիկ Երևանի գլխավոր հերոսի տրամաբանության, փաստաբանները չեն ցանկանում, որ հասարակությունը նույնպես հասկանա, թե ինչ կարգի անհեթեթ մեղադրանքներ են ներկայացրել Քոչարյանին: Մինչդեռ տրամաբանությունը հուշում էր, որ առաջին շահագրգռվածը իրենք պետք է լինեն:

Փաստացի Աշոտյանը անոնսում է նաև Սարգսյանի փաստաբանների վարքագիծը: Նրանք նույնպես դեմ չեն լինի, եթե Սարգսյանը ձերբակալվի, այնուհետև կալանավորվի, ասուլիսներ կտան, կհայտարարեն, որ գործը օդ է, բայց ամեն գնով կխոչընդոտեն, որ բուն դատավարությունը սկսվի:

Ինչ վերաբերվում է հականիկոլական ուժերի համախմբմանը: Այստեղ նույնպես կա ակամա խոստովանություն: Մեկ տարի է Քոչարյանը կալանավորված է, բայց փաստորեն ՀՀԿ-ն չի միացել հականիկոլական առանցքին, անտարբեր է եղել կուսակցության ղեկավարի վաղեմի զինակցի ճակատագրի հանդեպ: Եվ միայն, երբ ուղտը չոքեց նաև իրենց դռան առջև, իրենք որոշեցին միանալ հականիկոլական առանցքին: Ինչ ինչ, բայց Քոչարյանը ունի շատ լավ հիշողություն և այսպիսի խոստովանությունները անհետևանք չեն մնա, երբ մի գեղեցիկ օր Սարգսյանը մտնի այնտեղ, որտեղ ինքն է այժմ գտնվում: 

Հ.Գ. Աշոտյանը նաև օդ որակեց իր և վարորդի՝ բյուջեից յուրացումներ կատարելու մասով հայտնի գործը, բայց հետո խելոք տարավ և վճարեց 9 միլիոն դրամը: Երևի վճարեց, որ վարորդը Սերգո Կարապետյանի պես չսկսի գրել ու գրել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1940 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ