Վերջապես պարզվեց, թե ինչու էր Քոչարյան-Սարգսյան զույգը 20 տարի իշխանությունն իր ձեռքում պահում
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասել է. «Սերժ Սարգսյանը 2018-ին առաջադրվեց որպես վարչապետ՝ կանխելու այն, ինչ եղավ 2020-ին»:
«ՉԻ». Այ, հիմա արդեն ամեն ինչ հասկանալի է: Մենք էլ ասում ենք՝ էս ինչի՞ է Քոչարյան-Սարգսյան զույգը 20 տարի իշխանությունն իր ձեռքում պահում:
Դու մի ասա, 1998 թվականին ԺԵԿ-ի տեղեկանքով իշխանություն զավթեց, որ կանխի այն, ինչ եղավ 2020-ին: Հետո 2003 թվականի նախագահական ընտրությունները կեղծեց, որ էլի կանխի այն, ինչ եղավ 2020-ին: 2008-ին կրակեց ժողովրդի վրա՝ բացառապես 2020 թվականի աղետը կանխելու համար:
Դե, ի՞նչ աներ Սերժ Սարգսյանը. ստիպված էր փոխել Սահմանադրությունը և իրեն մտադիր էր Հայաստանի ցմահ ղեկավար սարքել, միայն թե կանխեր 2020 թվին տեղի ունեցածը:
Իսկ մենք 20 տարի մտածել ենք, թե այս մարդիկ իշխանության մոլուցքով են տառապում: Որ Ղարաբաղի հարցը պատրվակ բերելով, 1998-ին հեղաշրջում են իրականացրել: Պարզվում է՝ 20 տարի Հայաստանի տնտեսության ամենաեկամտաբեր ոլորտները իրենցով են արել, որ հանկարծ Նիկոլը 2020-ին չտա թուրքերին: Չտեսնված հեռատես են եղել:
Միայն թե անհասկանալի է, եթե Սերժ Սարգսյանը գիտեր, որ 2020 թվականին արցախյան պատերազմում աղետի ենք ենթարկվելու, ինչո՞ւ հրաժարական տվեց ու իշխանությունը հանձնեց Նիկոլ Փաշինյանին: Փաստորեն, չի կանխել հայրենիքին սպառնացող դավաճանությունը: Իմանալ-չհայտնելու պահ կա այստեղ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: