Երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում։
«ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակը սրվել է։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սարիբաբայի բարձունքի շրջանում խախտվել է հրադադարի ռեժիմը»,- ասված է հաղորդագրությունում։
Մտածում ենք՝ արժե՞ սրա համար մի ամբողջ խաղաղապահ կոնտինգենտ պահել Արցախում: Ավելի լավ չէ՞, օրինակ, խաղաղապահի մանդատով լիազորել Արցախի Մարդու իրավունքների պաշտպանին:
Որովհետև Արցախի ՄԻՊ-ն էլ է նույն բովանդակության հաղորդագրություններ տարածում, ինչ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Ֆիքսում է՝ որտեղ և երբ է Ադրբեջանը խախտում հրադադարը, որտեղ է ռազմական ուժ կիրառել:
Դե, եթե ՌԴ ՊՆ-ի խաղաղապահ ուժերը բավարարվում են մենակ հաղորդագրություններ տարածելով, ապա այդ գործով ով էլ ասես, կարող է զբաղվել: