ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցին երեկ Արցախում տեղի ունեցածի մասին, երբ թշնամին կրակել էր քաղաքացիական անձանց վրա, ինչի հետևանքով մեկ հոգի զոհվել էր, երեքը՝ վիրավորվել, ասել է. «Հիմա ես կարող եմ տեսախցիկի առջև ինչ-որ վատ բառեր ասել, ամպագոռգոռ հայտարարություններ անեմ, դրանից այդ կրակոցներն ավելի շատանալու են, քան քչանալու են»:
«ՉԻ». Այսինքն՝ որքան հասկացանք, Ադրբեջանն այս իշխանություններին արգելել է իր հասցեին կոշտ հայտարարություններ անել: Կրակում են խաղաղ բնակչության վրա, մարդ սպանում, ու մեր իշխանությունները ոչ թե համարժեք պատասխան են տալիս, այլ նույնիսկ վախենում են դատապարտել Ադրբեջանի գործողությունները: Որովհետև կարող է Ադրբեջանը դրա համար 2 հայ սպանի, մի քիչ էլ լեզվին տանք, կարող է մի կիլոմետր էլ առաջ գալ, մտնել Հայաստանի տարածք:
Դրա համար էլ պետք չէ Ալեն Սիմոնյանին Ադրբեջանի սադրիչ գործողություններից հարցնել: Արդեն իսկ հարցը կարող է զայրացնել Ալիևին: Իրեն հարցրեք տենդերներից, հունական կայֆերից, լրագրողների աշխատանքի սահմանափակումներից. նրանից, ինչից հասկանում է, ինչի մեջ հմտացել է, ինչը նրան ավելի է դզում, ինչը նրան ավելի հոգեհարազատ է: Թե չէ, ադրբեջանցիները հայերի վրա են կրակել. պադումաեշ: