Սերժ Սարգսյանը իր արդեն հայտնի դարձած հարցազրույցում հայտարարում է, թե ստիպված էր ստանձնել վարչապետի պաշտոնը, որպեսզի Արցախի վերաբերյալ բանակցություններում չփոխվի Հայաստանի կողմից գլխավոր բանակցողը, և դա մեծ խնդիրների չհանգեցնի:
Իր կարծիքով դա արդարացնում իրեն, թե ինչու խաբեց ժողովրդին, քանի որ 2015 թվականին հայտարարել էր, որ չի պատրաստվում երկարաձգել իր իշխանությունը:
Հիմա մի քանի հարց պարոն Սարգսյանին:
1. Խոստովանո՞ւմ եք արդյոք, որ մինչև 2015 թվականը չեք հասկացել այդ վտանգը և միայն դրանից հետո է ձեզ մոտ առաջացել այդ վախը:
2. Գիտակցո՞ւմ եք արդյոք, որ ավելի հակաինստիտուցիոնալ հայտարարություն անել հնարավոր չէ: Գիտակցո՞ւմ եք արդյոք, որ սա խոստովանություն է այն մասին, որ կառուցել էիք անձի իշխանություն և ոչինչ չէիք արել խաղաղության և փոխզիջումների իրական դիսկուրս սկսելու առումով:
3. Հասկանո՞ւմ եք արդյոք, որ մեկ անձով պայմանավորված չի կարող լինել պետական քաղաքականություն ամենակարևոր հարցի վերաբերյալ: Ի՞նչ էր լինելու, եթե աստված մի արասցե, առողջության կամ դժբախտ պատահարի արդյունքում մենք կորցնեինք ձեզ:
4. Եթե իսկապես մտահոգված էիք Արցախի ճակատագրով, ապա 2017-ին արդեն կարող էիք Կարեն Կարապետյանին նշանակել ձեզ փոխարինող, մնալ ՀՀԿ-ի ղեկավար և այդ դիրքերից հսկողության տակ պահել Արցախի վերաբերյալ բանակցությունները:
5. Երեք տարին բավարար չէ՞ր, որ ավելի խելքին մոտ սուտ հորինեիք: