Ներկայացնում ենք իտալական խոհանոցի աղանդերներից՝ խնձորից յուղաբլիթները վանիլային կրեմով:
Բաղադրիչները
- 125 գ ալյուր
- 2 միջին չափի քաղցր-թթու խնձոր
- կես կիտրոնի հյութ
- 2 ձու
- 1,5 ճ.գ. շաքարավազ
- ½ բաժակ վանիլային շաքարավազ
- 125 մլ կաթ
- 1 ճ.գ. ձիթապտղի յուղ
- կարագ
- աղացած դարչին
- աղ
Վանիլային կրեմի համար
- 250 մլ կաթ
- 125 մլ յուղոտ սերուցք
- 1/3 բաժակ շաքարավազ
- ½ բաժակ վանիլային շաքարավազ
- 1 կիտրոնի կեղև
- 3 դեղնուց
- 2 ճ.գ. կարտոֆիլի օսլա
- աղ
Պատրաստման եղանակը
- Կրեմի համար կաթը եռացրեք, ավելացրեք 2 ճ.գ. շաքարավազն ու ողջ վանիլային շաքարավազը՝ խառնելով այն, մինչև ներծծվի: Ավելացրեք կիտրոնի մանրացրած կեղևն ու կես թ.գ. աղը: Մնացած շաքարավազի հետ հարեք ձվի 3 դեղնուցները, ավելացրեք օսլան ու խառնեք տաք կաթի հետ՝ անընդհատ խառնելով, մոտ 2-3 րոպե: Թողեք, թող հովանա:
- Յուղաբլիթների համար խնձորները կլպեք, մաքրեք միջուկից, 1 սմ հաստությամբ օղակաձև կտրտեք: Խնձորների վրա կիտրոնի հյութ քամեք:
- 2 ձվի դեղնուցներն առանձնացրեք սպիտակուցներից: Դեղնուցները հարեք սովորական շաքարավազով, ավելացրեք վանիլային շաքարավազն ու ձիթապտղի յուղը: Խառնեք ալյուրն ու կաթը, մի փոքր աղ ավելացրեք:
- Սպիտակուցները հարեք, մինչև փրփրեն, ավելացրեք խմորի մեջ:
- Թավայի մեջ միջին կրակի վրա տաքացրեք կարագը: Խնձորից շրջանակները թաթախեք խմորի մեջ ու երկու կողմից տապակեք, մինչև ոսկեգույն երանգ ստանալը՝ մոտ 2-4 րոպե: Պատրաստի յուղաբլիթները դրեք անձեռոցիկների վրա: Դրանց վրա շաքար ու աղացած դարչին ցանեք:
- Սառը սերուցքը հարեք, մինչև փրփրի, խառնեք սառած կրեմի հետ:
Խնձորից յուղաբլիթները մատուցեք տաք վիճակում՝ սառը կրեմի հետ: