ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել է. «Երբ պետական պաշտոնյան հայտարարում է, որ ինքը նվիրյալ չէ, որ 500.000 դրամով պաշտոն զբաղեցնի, դա լավ չէ, իսկապես լավ չէ:
Կներեք, իսկ ո՞վ է պետական պաշտոնյային թույլ տվել նվիրյալ չլինել՝ անկախ վարձատրության չափից, կամ ինչու՞ պետք է միջին և ստորին օղակների հանրային ծառայողները, ովքեր օրնիբուն ճգնում են չնչին վարձատրության դիմաց, լինեն նվիրյալ, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնցից շատերն առանց հուշարարի չեն կարող ճիշտ արտաբերել իրենց զբաղեցրած պաշտոնի անվանումը (մանավանդ, եթե այն երկար է), չպետք է նվիրյալ չլինեն»:
«ՉԻ». Ինչ-ինչ, բայց այս հարցում Գևորգ Պետրոսյանը ճիշտ է: Պատգամավորը պետք է նվիրյալ լինի:
Օրինակ, Գևորգ Պետրոսյանը խորհրդարանի ամենանվիրյալ պատգամավորներից մեկն է: Պարզապես պրոբլեմն այն է, որ ինքը նվիրված է բացառապես Գագիկ Ծառուկյանին: Իր հայրենիքը սկսվում է Ծառուկյանով, վերջանում է Ծառուկյանով:
Շեֆը ասի՝ այսպես քվեարկի, ինքը՝ որպես նվիրյալ կքվեարկի, ասի՝ մի քվեարկի, նույն նվիրվածությամբ չի քվեարկի: Դրա համար էլ իր գործունեության համար հասարակության առջև որևէ պարտավորություն չունի, ինքը միայն Ծառուկյանին է «ատչյոտ» տալիս: