...

Խոշոր ընկերություններից մեկը պատկանում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին

Խոշոր ընկերություններից մեկը պատկանում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին

«Ձորագետ Հիդրո» ընկերության մասին թերևս լայն հասարակությանը քիչ բան է հայտնի: Մինչդեռ, ընկերության պատմությունը մի փոքր ուսումնասիրելով՝ ջրի երես են դուրս գալիս հետաքրքիր տեղեկություններ ընկերության գործունեության մասին: Մասնավորապես, ըստ լուրերի, երկրում էլեկտրաէներգիա արտադրող խոշոր ընկերություններից մեկը պատկանում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին: Ընկերությունը մասնավորեցվել է դեռ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին և կարելի է պատկերացնել, թե ինչ «հարմար» պայմաններով: Ավելին, որքան էլ փեսա Մինասյանը փորձի արդարանալ և հեռու պահի իրեն հանցավոր երևույթների մեջ դերակատարությունից, մեծ երևակայություն չի պահանջվում նաև պատկերացնելու, թե ընկերության հետագա գործունեության տարիներին ուր են հոսել էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված խոշոր հասույթները:

Ենթադրաբար՝ ոչ պետական բյուջե:

Եթե մինչև այժմ այս խոսակցությունները շարունակում էին մնալ բացառապես լուրերի մակարդակում, ապա այժմ, մեր աղբյուրի տեղեկություններով, հարուցվել է քրեական գործ, որն էլ կբացահայտի ընկերության գործունեության բոլոր գաղտնի խութերը: Փաստաթղթերը ուսումնասիրվում են ամենայն լրջությամբ, և մեր աղբյուրները պնդում են, որ նախաքննության մարմինն արդեն ունի բավարար ապացույցներ, որ «Ձորագետ Հիդրո»-ն իսկապես ղեկավարվել է փեսա Միքայել Մինասյանի կողմից, որ այդ գործարքը կատարվել է 3-րդ նախագահի պաշտոնավարման տարիներին, և ընկերության ֆինանսական շարժը կառավարել է անձամբ Միքայել Մինասյանը:

Հուսանք, նախաքննության մարմինը հնարավորինս սեղմ ժամկետներում կքննի գործն ու կտա սպասելի արդյունքներ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3874 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ