...

Խոսրով Հարությունյանը մառախուղի պատճառով կորցրել է ուղենիշները

Խոսրով Հարությունյանը մառախուղի պատճառով կորցրել է ուղենիշները

«Սահմանադրական դատարանը՝ ժողովրդավարության գլխավոր բաստիոն: Առանց չափազանցության կարող ենք փաստել, որ մեր հասարակությունը այսօր կանգնած է «Իրավական և ժողովրդավարական Հայաստան» թե՞ «ավտորիտար Հայաստան» ընտրության առջև, ընտրություն, որի հետևանքներն ունենալու են ճակատագրական նշանակություն մեր պետականության ապագայի համար: Ի դեպ, իշխանությունները դեռ կարող են դեպի բացարձակ ավտորիտար ռեժիմ գլորվելու ընթացքը կասեցնել»:

Ֆեյսբուքյան գրառման հեղինակը Խոսրով Հարությունյանն է:

«ՉԻ». Հակված ենք կարծելու, որ Խոսրով Հարությունյանը, ընդամենը վերջերս գրանցվելով ֆեյսբուքում, դեռևս ծանոթ չէ սոցիալական ցանցի նրբություններին: Հումորային գրառում անելիս վերջում պետք է սմայլիկ կամ մեկ ուրիշ նշան դրվի, որպեսզի հասկանալի լինի՝ օգտատերը հումոր է անում: Եթե այդ փոքրիկ վրիպումը անտեսենք, ապա Հարությունյանի հումորը հավակնում է «տարվա քաղաքական հումոր» անվանակարգին:

Իսկ եթե ՀՀԿ խմբակցության անդամը հումոր չի անում, այլ շարունակում է ծառայություններ մատուցել Քոչարյանին և Սարգսյանին, ապա այն արդեն կարող է հավակնել «տարվա զավեշտալի գրառում» անվանակարգին:

Կա ևս մեկ հավանական տարբերակ: Արդեն քանի օր է, ինչ Երևանում մառախլապատ եղանակ է, և Խոսրով Հարությունյանը պարզապես խճճվել է ուղենիշների մեջ: Ցանկացել է գրել Բաղրամյան 19-ի մասին՝ իբրև ժողովրդավարության բաստիոնի, բայց ցածր տեսանելիության պատճառով այն խառնել է Բաղրամյան 5-ի հետ: Մի շենք, որտեղ տարիներ շարունակ կնիքվել են նախորդ իշխանությունների ամենախայտառակ որոշումները, հաստատվել կեղծիքներով ընտրությունները: Բացի դրանից, ՍԴ անդամներն իրենք էլ են ընտրվել կեղծիքներով:

Որպեսզի Հարությունյանը կյանքի 8-րդ տասնամյակում չհայտնվի այսպիսի ծիծաղելի վիճակներում, խորհուրդ ենք տալիս այլևս ձմռանը գրառումներ չանի: Կբացվեն եղանակները, տեսանելիության խնդիրներ չեն լինի, միգուցե նաև ծիծաղի առարկա չդառնա:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3495 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ