...

Յուրացրել են դիզվառելիք, բայց վառում են յուղ

Յուրացրել են դիզվառելիք, բայց վառում են յուղ

«Երկրորդ. կար քաղաքական նպատակ ցույց տալու, որ ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, շարունակում է իր գործընկերների համար մնալ վստահելի գործընկեր Հայաստանում, որ ՀՀԿ-ին չեն մոռացել, ոչ միայն չեն մոռացել, այլև բարձր մակարդակով ընդունում են, և կոտրել այդ դիզելի գործով կեղտը, որ փորձում էին կպցնել նախագահին, մաքրվել այդ կեղտից նաև արտաքին քաղաքական աշխարհում, և մեզ դա հաջողվեց»,-  «168.am»-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Արմեն Աշոտյանը:

«ՉԻ». Աշոտյանի այս փոքրիկ անկեղծության մեջ ամփոփված է հանրապետականի և Սերժ Սարգսյանի իշխանության ամբողջ էությունը և փիլիսոփայությունը:

Դիզվառելիքի գործը հարուցված է արդեն մի քանի ամիս: Շուտով կլրանա մեկ տարին, բայց Սերժ Սարգսյանը մեկ անգամ հարկ չի համարել Հայաստանի ժողովրդի հետ խոսել այդ թեմայով: Ի վերջո, լավ թե վատ, 10 տարի այս ժողովրդին է ղեկավարել, բայց՝ ոչ: Նա կամ ասելիք չունի, կամ հարկ չի համարում խոսել ժողովրդի հետ՝ ներկայացնել իր դիրքորոշումն իրեն մեղսագրվող արարքի վերաբերյալ: Միայն քմծիծաղ առաջացնող դրվագ, երբ դատարանի դիմաց մեղադրանքից խոսելու փոխարեն սկսեց ճամարտակել Արցախից: 

Դրա փոխարեն շտապում է Եվրոպա, որպեսզի ԵԺԿ-ի ֆունկցիոներներին համոզի, որ դիզվառելիքի յուրացման հետ կապ չունի:

Ամեն դեպքում, Սարգսյանը և Աշոտյանը թող առանձնապես չոգևորվեն եվրոպացիների կարեկցանք առաջացնող հայացքներից:

Նրանք նույն ուշիմ հայացքով մինչև 2018 թվականը լսում էին, որ Հայաստանում չկան կեղծված ընտրություններ և համակարգային կոռուպցիա, բայց հետո խիյարը թարս բուսնեց, և եվրոպացիները մատը մատին չխփեցին փրկելու Սերժ Սարգսյանին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2047 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ