...

Жадность фраера сгубила

Жадность фраера сгубила

Սահմանադրական հանրաքվեի «ԱՅՈ՛» քարոզչական խմբի լոգոն հեղինակած և մրցույթում հաղթած կազմակերպությունը՝ «Garoon» գործակալությունը, հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. «Պարզաբանում ենք, որ 1991 թվականի «Երեկոյան Երևան» թերթում տեղ գտած նկարազարդման/poster գաղափարը հանդիսացել է ոգեշնչման աղբյուր։ Այն իր մեջ ամփոփում է շղթաներից ազատման կոչի և, իհարկե, «Այո՛»-ի ոգին։ «Գարուն»-ը տեղին է համարել օգտագործել պաստառի տառատեսակը և մշակելով այն՝ վերածել է «Այո՛» արշավի լոգոտիպի։ Գարուն»-ը որևէ մեկի հեղինակային իրավունքը չի՛ խախտել»:

«ՉԻ». Եկեք դեդուկտիվ մեթոդներով հասկանանք, թե իրականում ինչ է տեղի ունեցել: «ԱՅՈ՛» քարոզչական խմբի լոգոյի համար մրցույթ է հայտարարվել: Մրցույթի հաղթողին 3 միլիոն դրամ էին տալու:

Եվ ահա, մրցույթի հաղթող է ճանաչվել ինչ-որ «Garoon» գործակալություն: Թե այս ինչ գործակալություն է, ոչ-ոք չգիտի: Ովքեր են ղեկավարները, դիզայներները, հայտնի չէ: Ինչով է մինչև հիմա աչքի ընկել այս ընկերությունը, նույնպես անհայտ է: Ընկերության հիմնադիրն էլ իբրև թե Ռուսաստանում է:

Ենթադրում ենք, որ այս «Garoon» գործակալությունը «ԱՅՈ՛» քարոզչական խմբի ղեկավարներից մեկի հետ կապ է ունեցել: Ասել են, ապեր, մի հատ լոգո ուղարկեք, ձեզ հաղթող ճանաչենք, 3 միլիոնը փողոցում գցած չի, լավ կլինի:

Ու այս անհայտ գործակալությունը որոշում է շուստրիությամբ հարցը լուծել: Մրցույթին մասնակցել էին բավական լուրջ դիզայներներ, շատ հետաքրքիր լուծումներով նախագծեր էին ներկայացված, ի՞նչ աներ այս «Garoon»-ը, եթե կիլոմետրերով հեռու էր դիզայներությունից, իսկ 3 միլիոն դրամն էլ ափսոս է: Ուղղակի, վերցրել, copy-paste են արել 1991 թվականի Անկախության հանրաքվեի ընթացքում ստեղծված լոգոն, մի չըրթ մենակ գույնն են փոխել, ուղարկել «ԱՅՈ՛» քարոզչական խումբ: Ու վերջ, հաղթող են ճանաչվել: Մարդ ասում է, սաղ թողնի, գնա լոգոյի բիզնես դնի: Ընտիր գործ է, մկնիկի երկու կտտոցով 3 միլիոն ես շըփփցնում:

Բայց, թարսի պես, շուստրիությունը բացահայտվել է: Շատ տհաճ իրավիճակ ստեղծվեց: Մի երկու օր «ԱՅՈ՛» քարոզչական խմբի ներկայացուցիչները «կռուտիտների» մի ամբողջ զինանոց օգտագործեցին, տեսան, չի անցնում, թե բա՝ 1991 թվի լոգոն ոգեշնչման աղբյուր է հանդիսացել, փողն էլ այդ լոգոյի հեղինակներին կտանք: 

Արժե՞ր 3 միլիոն դրամի համար այսպիսի պատմության մեջ ընկնել, ստվեր գցել հանրաքվեի բուն նպատակի վրա: Իհարկե՝ չարժեր: Հետո չասեք. жадность фраера сгубила:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3624 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ