...

Զոռով իրենց գլխին սարքում են

Զոռով իրենց գլխին սարքում են

Խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ վիճաբանություն էր սկսվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ, որից հետո մոտեցող Մարուքյանին հարվածել, այնուհետև հրմշտոց և ծեծկռտուք էր սկսվել:

Ինչպես «Մենք ենք, մեր սարերի» Իշխանը կասեր. «Թո՜ւ, ճիշտ եմ ասում, թո՛ւ»:

Սա այն դեպքն է, երբ չգիտես էլ՝ ինչը մեկնաբանես, քանի որ ծեծկռտուքի կադրերը համայն աշխարհով մեկ տարածվեցին:

Մի բան կարող ենք հաստատ ասել. Սասուն Միքայելյանը և իր խմբակցական ընկերները պետք է հիշեն, որ իրենք 2 տարի է, իշխանություն են, և այժմ նրանք խորհրդարանում օրենսդրական գործունեությամբ պետք է զբաղվեն, այլևս ընդդիմություն չեն, փողոցային պայքարի փուլը 2 տարի առաջ ավարտվել է:

Սրանք ոնց որ հատուկ նստեն, մտածեն, թե ոնց անեն, որ հնարավորինս արագ հեղինակազրկվեն: Ամենացավալին այն է, որ չկա այն հեղինակությունը, որ նույնիսկ մի հատ թարս նայեր, բոլորը սսկվեին տեղները: Իհարկե, Սասուն Միքայելյանի դեպքում դա մի քիչ դժվար է, ի վերջո, արցախյան պատերազմի և քաղաքական հալածանքների բովով անցած մարդ է, բայց իր այսպիսի վարքագծով հենց իր կենսագրության վրա է սև բիծ գցում:

Հա, ինչքան ուզում եք ասեք. մարուքյանենք սադրել են: Եթե կարողանում են սադրել, ձեզ հունից հանել, ուրեմն, հալալ է այդ մարդկանց: Ընդդիմության գործառույթներից մեկն էլ դա է. սադրել, հունից հանել: Բայց դուք էլ մի սադրվեք, հունից դուրս մի եկեք: Կռիվ եք ուզում, վայր դրեք մանդատները, գնացեք «Մարտեր՝ առանց կանոնների» շոուներին մասնակցեք, մանավանդ, որ այնտեղ լավ էլ փող են տալիս: Զոռով ձեր ընդդիմախոսներին խոսեցնել եք տալիս:

Ձեր քթի տակից հանցագործները փախչում են, դատական ու իրավապահ մարմինները դուրս են գալիս վերահսկողությունից, մարդասպաններին դատարաններից ազատ են արձակում, փոխանակ դրանով զբաղվեք, դա ձեզ մտահոգի, ընկել եք «կլասիկ» պատգամավորի հետևից: 

Չեն հասկանում, որ ամեն մի նման միջադեպով փոս են փորում, ու մի օր ընկնելու են այդ փոսը ու էլ չեն կարողանալու դուրս գալ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1930 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ