...

Ալեն Սիմոնյանը փիլիսոփա է դառնում

Ալեն Սիմոնյանը փիլիսոփա է դառնում

«Միքայել Մինասյանը չի կարող երկար թաքնվել Ռուսաստանում»,- նման համոզմունք է հայտնել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«ՉԻ». Ալեն Սիմոնյանը կամաց-կամաց փիլիսոփա է դառնում և ժամանակի վերաբերյալ նոր չափորոշիչներ սահմանում:

Ուղիղ երկու տարի է, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը թաքնվում է Ռուսաստանում, մեկ տարուց ավել է, նույն երկրում են թաքնվում Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և անգամ Ալրաղացի Լյովիկը:

Եվ որևիցե նախադրյալ չկա, որ ռազմավարական դաշնակիցը կհանձնի ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաներից գոնե մեկին:

Բայց Ալեն Սիմոնյանին չի հետաքրքրում այդ իրողությունը: Նա համոզված է, որ Միքայել Մինասյանը չի կարող թաքնվել Ռուսաստանում: Այստեղ հարց է առաջանում. ինչքա՞ն ժամանակն է Սիմոնյանի համար երկար՝ մեկ տարի՞ն, երկու տարի՞ն, թե՞ մինչև 2050 թվականը: 

Հաշվի առնելով, որ գործող իշխանությունը մի շարք ծրագրերի դեդլայն է հայտարարել հենց վերջին թիվը՝ ամենայն հավանականությամբ Սիմոնյանը հենց այդ թիվն էլ նկատի ունի:

Սիմոնյանը միայն մեկ հանգամանք պետք է հաշվի առնի: 2050 թվականին Միքայել Մինասյանը կդառնա 70 տարեկան, և նոր-նոր վեթթինգի ենթարկված դատական համակարգը կարող է նրան ներել՝ հաշվի առնելով տարիքը և առողջական վիճակը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   997 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ