«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքի էջում տեղադրել է Նիկոլ Փաշինյանի 4 տարվա վաղեմության նկարը և գրել. «Մայիսին ապրիլյան պատերազմը հաղթած, սահմանից 20 կմ. խորքում խրամատ փորած, հերոս գերագույն գլխավոր»:
«ՉԻ». Եվ այս տեսակը փորձում է իշխանափոխություն իրականացնել Հայաստանում: Առաջ կարող էր տպավորություն ստեղծվել, թե երիտասարդը սպասարկում է Քոչարյանի և Սարգսյանի օրակարգը, բայց արդեն 100 տոկոսանոց համոզվածություն չկա, որ դա այդպես է: Ալիևի պահը ամենևին պետք չէ բացառել, որովհետև հիմա առաջնային նա՛ է շահագրգռված հայկական բանակի ղեկավարի դիրքերի սասանմամբ:
Ներքաղաքական նպատակներ հետապնդելը, երկրի ղեկավարին քննադատելը մի բան է, լրիվ ուրիշ բան՝ պատերազմի վիճակում գտնվող երկրի գերագույն գլխավոր հրամանատարին հեգնելու փորձը:
Ղազինյանը ֆեյսբուքում շարքային ֆեյքի գործառույթներ անելու փոխարեն ճիշտ կանի դիմի բնակության վայրի զինկոմիսարիատ և փորձի մի տեղ էլ ինքը խրամատ փորել: Գուցե դրանով մի փոքր փոխհատուցի, որ ժամանակին խուսափել է կատարել հայրենիքի առջև իր պարտքը՝ մտնելով հոր փեշի տակ և իբր գիտությամբ զբաղվելով:
Այսպիսի «բագաժով» Ղազինյանին քաղաքականության մեջ մեծ ֆիասկո է սպասվում: Քաղաքականությունը ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետը չէ, որ հայրիկի հովանավորչությամբ պաշտպանեք, ձեզ իրավաբան-գիտնական երևակայեք:
Ինչևէ, սա հերթական լավ առիթն է, որ 5-րդ շարասյունը հանի իր դիմակները և չթաքնվի ներքաղաքական պայքարի քողի տակ: