...

Ալիևին հանգստացնողները

Ալիևին հանգստացնողները

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վաղը կայանալիք հանրահավաքից, Նիկոլից ավելի շատ, անհանգստացած է Ալիևը, քանզի շատ քաջ գիտակցում է իր պաշտպանության տակ գտնվող փաշինյանական ռեժիմի անկման իր համար ծանր հետևանքները:

Ալիևը հասկանում է, որ Հայաստանում ազգային շահի վրա հիմնված իշխանության ձևավորումից կարճ ժամանակ հետո ստիպված է լինելու իր զորքերը դուրս բերել Շուշիից, Հադրութից, Սյունիքի իրեն նվիրած տարածքներից, ինչի հետևանքով կորցնելու է ոչ միայն Արցախը, այլ նաև իր իշխանությունն ու հարստությունը»:

«ՉԻ». Լավ բան է մտածել Ղազինյանը: Այսինքն՝ ընդդիմությունը: Նիկոլին հանեն, որ Շուշին, Հադրութն ու Սյունիքի ջիպիէսացված տարածքները հետ բերեն: 

Միայն թե չենք հասկանում, թե ինչո՞ւ է ընդդիմությունը դրանով որոշել բավարարվել: Դե, եթե կորցրած տարածքներն այդքան հեշտ հետ բերողներ եք, բա Քելբաջարի ու Լաչինի շրջաննե՞րը, բա Ուտիքն ու Գանձա՞կը: Անում, անում եք, դրանք էլ հետ բերեք: Ձեռի հետ էլ Ղարսի ու Սուրմալուի շրջանները միանգամից վերցրեք: 

Ինչ վերաբերում է Ալիևին, մեզ թվում է, որ նա արդեն մի 20 տարի անհանգստանալու առիթ չի ունեցել: Ընդհակառակը, նախկինների օրոք ինքը շատ հանգիստ էր: Ու հիմա էլ է հանգիստ, վաղն էլ, մյուս օրն էլ: Իր համար տարբերություն չկա, Նիկոլը կլինի, թե այս ընդդիմությունը, ինչի՞ անհանգստանա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   663 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ