...

Ամա´ն, Մուրադով, չկատաղես

Ամա´ն, Մուրադով, չկատաղես

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով հայ գերիների հետ կապված պատմությանը՝ գրել է. «Երբ գեներալ-ուզուրպանտ Արտակ Դավթյանին հրահանգում էիք ԳՇ-ում ցուցադրաբար անարգել գեներալ Մուրադովին (ՌԴ պետական դրոշը շրջված տեղադրելով)՝ բա չէի՞ք մտածում, որ պատասխան եք տալու։ Ա՛յ չնթռլոներ»:

«ՉԻ». Բանը եղել է այսպես. գեներալ Մուրադովը, մի ամբողջ ինքնաթիռ վերցրած, մեկնել է Բաքու՝ հայ գերիների հետևից: Երբ գերիներն արդեն օդանավակայանի ճամփին են եղել, Մուրադովը զանգել է Ալիևին, ասել. «Էդ գերիներին հետ ուղարկեք, ոչ մեկին Երևան չեմ տանելու»:

Ալիևն էլ զարմացած հարցրել է. «Ի՞նչ ա եղել, Մուրադով ջան, ինչո՞ւ մտափոխվեցիր»:

Գեներալն էլ անկեղծացել է. «Այ ախպեր ջան, էս քանի օրը դրանց ԳՇ պետի հետ էի հանդիպել, մեր դրոշը թարս էին դրել: Մինչև հիմա կատաղությունից տեղս չեմ գտնում: Դե, հիմա քթներից կբերեմ, որ իմանան: Կարոչի, գերի չեմ տանում: Դե, ես հելա ապեր, տնեցիներին կբարևես»:

Ահա թե ոնց է եղել: Հետո, որ Մուրադովը եկել է Երևան, այս ամենը պատմել է Ռուբեն Մելիքյանին: 

Հ.Գ. Հայաստանում և Արցախում մենք հիշում ենք հետևյալ ՄԻՊ-երին. Լարիսա Ալավերդյան, Արմեն Հարությունյան, Կարեն Անդրեասյան, Արման Թաթոյան և Արտակ Բեգլարյան: Սրանցից ոչ ոք ո՛չ պաշտոնավարման տարիներին, ո՛չ դրանից հետո երբևիցե աչքի չի ընկել «չնթռլո» արտահայտությամբ: Սուր քաղաքական հայտարարություններ արել են, քննադատել են, բայց գռեհիկ, փողոցային բառապաշարով հանդես չեն եկել:

Հ.Գ.-2 Այսօր «Հրապարակի» այն հարցին, թե ինչո՞ւ էին Հայաստանի պաշտոնատար անձինք երեկ հայտարարում, որ գերիներ են վերադառնալու, բայց այդպես էլ չվերադարձան, գեներալ Մուրադովը պատասխանել է. «Կեղծ պրովոկացիա էր: Նրանք թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»: Բայց ասեք՝ ինչ ամոթ է մեզ համար:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1444 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ