«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով պատվիրատուի պահանջն ու «հեղափոխականների» պարտավորվածությունը ամեն գնով կատարել պատվիրատուի կողմից իրենց առջև դրված խնդիրը, նրանք ուղղակի պարտավոր են, նույնիսկ իրենց կյանքի գնով, կատարել պատվիրատուի պահանջը՝ չեզոքացնել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դերն ու նշանակությունը Հայկական հասարակական և քաղաքական կյանքի կազմակերպման գործում։ Իսկ պատվիրատուն արդեն հնչեցրել էր գլխավոր ուղենիշային հրահանգը. ամեն գնով ԱՋԱԿՑԵԼ ԹՈԻՐՔԻԱՅԻՆ Ռուսաստանի դեմ պայքարում . . .»:
«ՉԻ». Ղազինյանի դեպքը անգամ МРТ-ի կարիք չունի, ակնհայտ է, որ մոտը բարձիթողի վիճակ է՝ ուղեղի աննախադեպ բորբոքում՝ դրանից բխող ծանր հետևանքներով:
Ամենայն հավանականությամբ, իբրև հեղափոխության պատվիրատու՝ Ղազինյանը նկատի ունի Ջորջ Սորոսին: Նա հանձնարարություն է տվել Փաշինյանին օգնել Էրդողանին Պուտինի դեմ պայքարում: Բայց Մալաթիայի տոնավաճառ հիշեցնող ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի մատույցներում մեծացած Ղազինյանը թերևս տեղյակ չէ, որ Սորոսը և Էրդողանը վաղուց արդեն թշնամիներ են: Գուցե մեկ տասնամյակ առաջ Ղազինյանի դավադրության տեսությունը մի փոքր կյանք ունենար, բայց ոչ հիմա: Հիմա Թուրքիայում պաշտոնապես հետապնդվում են «Բաց հասարակության» հիմնադրամի հետ համագործակցած ուժերը և անհատները: Այնպես որ՝ չկպավ:
Մոսկվաներում հաճախ թրև եկող Ղազինյանը ճիշտ կանի դումայի պատգամավորների օգնականների հետ ժամանակ անցկացնելու և նրանց գեոպոլիտիկ աշխարահացունց վերլուծությունները լսելու փոխարեն դիմի Ռուսաստանի առաջատար բժշկական կենտրոններ՝ հասկանալու՝ հնարավո՞ր է արդյոք կանխել բորբոքման հետագա ընթացքը, թե՞ արդեն շատ ուշ է, և ինքը այլևս միայնակ պետք է կանխի Մեծ Թուրանի հետագա ծավալումը:
Ինչևէ, Ղազինյանը ճիշտ կանի հասկանա՝ ոչ մի Քոչարյան չարժի, որ ինքը անտերության մատնի իր առողջությունը և սպասարկի նրա շահերը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: