...

Անկեղծության 5 րոպեները․ Ռոբերտ Քոչարյան

Անկեղծության 5 րոպեները․ Ռոբերտ Քոչարյան

Մեր տեղեկությունների համաձայն, անհայտ երկրի հատուկ ծառայությունները վերջերս այսպիսի գաղտնի փորձ են արել․ ՀՀ քաղաքական գործիչներին «ճշմարտության շիճուկ» են ներարկել, որի ազդեցության տակ 5 րոպե շարունակ մարդը միայն ճշմարտությունն է ասում, և տեսագրել են նրանց։ Այդ տեսագրություններից մի քանիսի սղագրությունները հայտնվել են խմբագրության տրամադրության տակ, որոնք էլ հերթով կներկայացնենք ընթերցողների ուշադրությանը։ Եվ այսպես՝ Ռոբերտ Քոչարյան

- Գիտե՞ք ինչի եմ վերադարձել քաղաքականություն։ Չորս միլիարդը հանաք բան չի, պիտի կարողանաս նաև պահպանել, ես էլ տեղը տեղին ամեն ինչ արել եմ։ 2008-ին ընտրությունները կեղծել եմ, տասը հոգու սպանել եմ տվել, իշխանությունը հանձնել եմ Սերժիկին․․․ Էս ինչե՞ր եմ խոսում․․․ Տեղ ո՞վ կա, մի հատ սկոտչ բերեք բերանս փակեք․․․ Էն էլ՝ էդ ժուլիկը հույսերս չարդարացրեց, իշխանությունը տվեց էն մյուս ժուլիկին։ Մի քանի ամիս չանցած՝ սա զանգեց, թե ձև չկա, պիտի վերադառնաս քաղաքականություն, դառնաս իմ հիմնական մրցակիցը։ Ասեցի՝ ա՛յ Նիկոլ ջան, իմ համար որս եմ անում, սերֆինգ եմ քշում, ինձանից ի՞նչ ես ուզում, հաշվեհամարդ ուղարկի՝ բարիշենք։ Սա էլ թե՝ չէ որ չէ, մտի քաղաքականություն, թե չէ կնստացնեմ։ Ու իսկականից էլ նստացրեց։ Տեսա, որ լուրջ ա ասում՝ համաձայնվեցի, բաց թողեց։ Հետո նորից նստացրեց։ Հետո նորից բաց թողեց։ Զանգեցի ասեցի՝ լավ, համաձայն եմ, բայց մարտի 1-ի գործը պիտի փակես։ Մարդը փակեց։ Ես էլ դառա հիմնական ընդդիմություն։ Էդ ա, դրանից հետո մենակ մի անգամ ենք իրար հետ խոսել։ Էն որ ընտրություններից առաջ Լևոնը ինձ ու Սերժիկին առաջարկել էր միասին դուրս գալ քաղաքականությունից։ Նիկոլը վռազ զանգեց, թե եթե համաձայնվեցիր՝ նստացնելու եմ։ Իզուր էլ զանգեց, ես մեկ ա՝ չէի համաձայնվելու։ Այ տենց դառա հիմնական ընդդիմություն, հիմա էլ հայրենիք եմ փրկում։ Ինձ համար կարևորը Արցախն է, կարևորը Հայաստանն է․․․ Էս չհասկացա, 5 րոպեն անցա՞վ։ Դե փառքդ շատ․․․ 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1979 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ