...

Արատավոր մոտեցում

Արատավոր մոտեցում

Վերջին օրերին համացանցում տարբեր թեմաների շուրջ քննարկումների ժամանակ շատ հաճախ օգտատերերն իրենց համար անհաճո անձանց կամ քաղաքական գործիչներին «ուղարկում են» առաջնագիծ՝ որպես «պատժամիջոց»:  

Հարգելի հասարակություն, իրար քամահրանքով ու ատելությամբ առաջնագիծ մի ուղարկեք, քանի որ և՛ պատերազմում, և՛ առաջնագծում պետք են միայն լավագույնները, ամենաարժանավորները, ամենահմուտները և ամենաբարձր քաղաքացիական գիտակցություն ունեցող անձինք, որոնք պատվով են կատարում հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը:

Բացասական կերպարներին, չսիրած քաղաքական գործիչներին առաջնագիծ ուղարկելու կոչերը առնվազն այդ կոչ անողների տգիտության մասին են խոսում: Առաջնագիծը քաղաքական վենդետայի կամ սեփական ամբիցիաները հաստատելու տեղ չի: Դե պատկերացրեք, եթե առաջնագիծը պահելիս լինեին անհաջող, վախկոտ, տհաս ու չկայացած մարդիկ, ինչպիսին կլիներ պատերազմի ելքը:

Այնպես որ՝ պետք է դադարեցնել առաջնագծի թեմաներով տհաս և անբովանդակ կոչեր հնչեցնելը: Պետք է արգելել և հետամուտ լինել, որպեսզի այդպիսի կոչ անողները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:

Իսկ անհաճո անձանց կամ քաղաքական գործիչներին պատժելու ցանկություն ունեցողները համբերատար պետք է ապավինեն ՀՀ արդարադատությանը։

ՎԱՐԿԱՆԻՇ

   1156 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ