...

Արծվիկ Մինասյանի երազը

Արծվիկ Մինասյանի երազը

2008 թվականի Մարտի 1-ն է: Բյուրոն հավաքված է «Էրգիր» ռեստորանում: Ճոխ սեղան է բացված, բայց շամպայնը դեռ չեն բացել, հատուկ ասված է՝ մինչև կրակոցները չլսեք, չբացեք: Ինքը միևնույն է անընդհատ ձեռքը տանում է շամպայնին, բայց Ռուստամյանը սաստում է.

«Այ ապագա Թովմասյան, քեզ չասի՝ սպասի, ի՞նչ գիտես զարգացումներն ուր կտանեն: Կարողա պարզվի՝ շամպայնը վերցնենք վազենք հրապարակ ժողովրդի հետ տոնելու Քոչարյանի բռնակալության տապալումը»:

«Ընկեր Մարգարյան, իսկ մենք խանութների թալանի օպերացիային չենք մասնակցելո՞ւ»,- հարցնում է ինքը:

«Ոչ, աշխատանքների հստակ բաժանում կա: Մեր վրա դրված է դրա մանրածախ վաճառքը սաունաներում: Պարոն Քոչարյանը տենց էլ ասեց, ում մոտ ինչը լավ է ստացվում, թող դա էլ անի: Ես էլ առաջարկեցի մեր ծառայությունը հենց այդ ոլորտում»:

«Բայց եթե պետք է կրակեն, մենք այդտեղ էլ կարող ենք օգտակար լինել»:

«Հիմար-հիմար մի դուրս տուր, դո՞ւ պետք ա կրակես, թե՞ Լևոն Մկրտչյանը: Նաիրին էլ թարսի պես բանտումա, դուրսը լիներ, էլի ասածդ մի տեղ ընդունելի կլիներ: Բայց միևնույն է՝ պարոն Քոչարյանին առաջարկեցի մեր ծառայությունը, ասեց էն մի կրակածներիցդ շատ եմ պրծել, որ նորն եք առաջարկում: Փոխանցեց, որ Օգանովսկին արդեն եկել է և կարող ենք հանգիստ լինել»:

«Իսկ ընկեր Մարգարյան, պարոն Քոչարյանի և պարոն Սարգսյանի հետ արդեն բանակցե՞լ եք պաշտոնների շուրջ»,- հարցնում է ինքը:

«Հա, բանակցել ենք, մեզ երեք պորտֆելից ավել չի տալիս»:

«Ինչո՞ւ այդքան քիչ»:

«Ասեց ձեզ հարգում եմ, բայց պաշտոն չեն կարող ստանալ բոլոր նրանք, ում փորի տրամագիծը 1.5 մետրից ավել է: Իսկ մեր կուսակցությունում այդպիսի միայն երեք հոգի գտնվեցին»:

Նայում է շուրջը, տեսնում է, ինչպես է Կիրո Մանոյանը համոզում Սպարտակ Սեյրանյանին խմել ևս մեկ բաժակ գարեջուր՝ Կարսի ազատագրման համար:

Արթնանում է սառը քրտինքից, բայց վայրկյան հետո հասկանում, որ քրտինք չի, պարզապես կրկին գարեջուրը չարաշահել է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   10651 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ