...

Արմեն Սարգսյանի երազը

Արմեն Սարգսյանի երազը

Գոր­ծե­րը լավ են։ ­Բեն­զի­նի գնե­րը բարձ­րա­նում են, Ա­մուլ­սա­րի կող­քի գյու­ղե­րի բո­լոր բնա­կիչ­նե­րին «Բ­րի­տիշ պետ­րո­լիու­մի» հաշ­վին պահ­պա­նակ­ներ բա­ժա­նե­լուց հե­տո ա­հա­գին փող էլ մնա­ցել է, ­Ղա­զախս­տա­նում բիզ­նե­սը ծաղ­կում է, ­Կաս­կա­դի մո­տի ավ­տոտ­նա­կի վրա ութ հարկ ա­վե­լաց­նե­լու թույլտ­վութ­յու­նը ստա­ցել է, զա­վակ­ներն ի­րենց բրի­տա­նա­ցի­ներ են հա­մա­րում ու նույ­նիսկ ար­քա­յազն ­Հար­րիի նշանդ­րե­քի հրա­վի­րա­տոմս ստա­նա­լու հա­վակ­նորդ­նե­րի ցու­ցա­կում հայտն­վե­լու հույ­սեր ու­նեն, ու իբր այդ ա­մե­նը քիչ է՝ ի­րեն էլ ա­ռա­ջար­կել են ­Հա­յաս­տա­նի նա­խա­գահ աշ­խա­տել։

Աշ­խա­տա­վար­ձով-բա­նով։ Ու քա­նի որ այլ երկր­նե­րից նման ա­ռա­ջարկ չի ստա­ցել, ­Կենտ­րո­նից էլ չեն ա­ռար­կել (ա­սել են «ռա­բո­տա նե պիլն­յա­յա»), ին­քը հա­մա­ձայնել է։

Բայց աշ­խա­տան­քը լուրջ թե­րութ­յուն­ներ ու­նի։ Օ­րը ե­րեք ժամ ան­կապ մարդ­կանց ժպտում է ու ա­սում «գլադ թու միթ յու», ընդ­միջ­ման ժա­մե­րին էլ երբ դուրս է գա­լիս զբոս­նե­լու ­Հան­րա­պե­տութ­յան հրա­պա­րա­կի մեր­ձա­կայ­քում (բա ու­րիշ որ­տե՞ղ զբոս­նի), հենց որ ­Վազ­գեն ­Սարգս­յա­նի կի­սանդ­րին տես­նում է՝ վզի շրջա­նում սուր ցա­վեր են սկսվում։ ­Լավ, բա ի՞նչ ա­նի։ Ե­թե պայ­թեց­նի՝ մեկ էլ տե­սար, HSBC բան­կի գրա­սեն­յա­կը տու­ժեց, ­Սեր­ժին խնդրի, որ կի­սանդ­րին ա­պա­մոն­տա­ժեն՝ դժվար թե հա­մա­ձայն­ի (­Վազ­գե­նի եր­կու եղ­բայր­ներն էլ ըստ էութ­յան իր մոտ են աշ­խա­տում)։ ­Բա ի՞նչ ա­նի։ Մ­տա­ծում-մտա­ծում ու ձևը գտնում է։ ­Հենց ­Սեր­ժի կա­բի­նե­տից զան­գում է Անգ­լիա. «­Հել­լո, ­Չառ­լի, բա չես ա­սի՝ հենց Ե­րևա­նի կենտ­րո­նում ոս­կու հանք եմ գտել...»։ «Ի՞նչ ­Չառ­լի, այ տղա, մենք կրկե­սի վե­րա­ծե­լու հայ­րե­նիք չու­նենք»,- բար­կա­նում է ­Սեր­ժը, բայց ին­քը միան­գա­մից հանգս­տաց­նում է. «­Բոսս, խոս­քը ­Չապ­լի­նի մա­սին չի, ար­քա­յազն ­Չառ­լիի հետ էի խո­սում, ­Վազ­գեն ­Սարգս­յա­նի ար­ձա­նի տակ ոս­կու հանք ենք գտել»։ Ոս­կու ա­նուն լսե­լով՝ ­Սեր­ժը միան­գա­մից թու­լա­նում ու ժպտում է. «­Հի­մա ի՞նչ, որ­պես մո­տա­կա շեն­քե­րի աշ­խա­տող­ներ՝ կա­ռա­վա­րութ­յան ան­դամ­նե­րին պի­տի պահ­պա­նակ­ներ բա­ժա­նեք, որ չբազ­մա­նա՞ն»։ Ին­քը հաս­կա­նում է, որ խնդի­րը լուծ­վեց։ Մ­նում է, որ ­Կենտ­րո­նը հա­մա­ձայ­նութ­յուն տա։ Ար­դեն ու­զում է դուրս գալ ու զան­գա­հա­րել, բայց ­Սեր­ժը թփթփաց­նում է ու­սին. «­Մի ան­հանգս­տա­ցիր, ­Կենտ­րո­նը հա­մա­ձայն է»։ Ին­քը ան­մի­ջա­պես հաս­կա­նում է, որ նաև այդ հար­ցով են գոր­ծըն­կեր­ներ...

Արթ­նա­նում է բարձր տրա­մադ­րութ­յամբ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1081 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ