...

Արմինե Գրիգորյանը վրդովված է եղբոր արարքից

Արմինե Գրիգորյանը վրդովված է եղբոր արարքից

Մարտի մեկի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պատճառով երգարվեստի ոլորտի Գրիգորյանների տունը կռիվ է ընկել: Դերասան, հաղորդավար Սամվել Գրիգորյանը շոու-բիզնեսի այն դեմքերից է, որը կոչ էր արել կալանքից ազատել Ռոբերտ Քոչարյանին:

Դերասանի քույրը՝ երգչուհի Արմինե Գրիգորյանը, զարմացած է եղբոր արարքից: Շոկի մեջ է հայտնվել, երբ եղբոր անունը կարդացել է Քոչարյանի խափանման միջոցը փոխել ցանկացողների շարքում: 

«Արդեն Քոչարյանի թեման ընտանիքներ է մտնում, պառակտումներ է անում, սենց է անում: Ինքն ասում է՝ ես ստորագրություն չեմ տվել ոչ մի տեղ: Չեմ հասկանում, երևի խելքը կերել են: Ուղղակի ես զարմանում եմ, որ իմ եղբայրը հայտնվել է այդ ցուցակի մեջ: Այդպիսի բան չէր կարող լինել»,- «ՉԻ»-ի հետ զրույցում վրդովվեց երգչուհին:

Ընտանիքի մյուս անդամները՝ մյուս քույրը, Սամվել Գրիգորյանի կինը և երեխաները նույնպես ապշած են, որ նա կարող էր Քոչարյանի ազատությունը պահանջել:

«Որ իմանաս Քոչարյանի ժամանակ Սամվելը ինչ-որ գործի է եղել, կասես՝ շնորհակալ մարդ է: Երևի, շրջապատից է կարծիքը փոխել»,- կարծում է Սամվել Գրիգորյանը քույրը:

Արմինե Գրիգորյանը պատմում է, որ Սամվել Գրիգորյանը ժամանակին ոգևորված էր հեղափոխությամբ:

Ընտանիքով մասնակցել են ցույցերին: Ասում  է, որ այս ընթացքում Սամվել Գրիգորյանը ոլորտում կատարվող անարդարությունների է բախվել, երևի, դա էլ նրա արածի պատճառն է դարձել:

«Նույն երգիչները, որոնք դեմ են եղել Նիկոլ Փաշինյանին, հիմա այդ մարդիկ վարչապետի կողքին են, գործի մեջ կան: Իսկ այն մարդիկ, ովքեր հեղափոխության կողմնակիցն են եղել, այսօր ընդանրապես զրկված են գործից: Գործ չկա: Կողքից մարդիկ վատ բաներ ասեցին երգիչներին, վիրավորվում են, էլի: Երգիչներին ասում են՝ կբերեք, կմուծվեք: Սամվելը, երևի չդիմացավ: Ես ավելի պինդ եմ»,- նկատեց երգչուհին:

Արմինե Գրիգորյանը վստահեցնում է, որ եղբայրը իշխանությունից շոու- բինզեսի ներկայացուցիչներին հարկային դաշտ բերելու համար նեղացած չէ: Նա դրա կողմնակիցներից է: Ամեն ամիս, ճիշտ ժամանակին հարկային պարտավորությունները կատարում է: Առաջին հանդիսավարներից է եղել, ով հայտարարագրել է իր եկամուտները: 

«Անարդարություն եղավ երգիչների հանդեպ: Մի քանի հոգի են գործ անում: Նույն մարդիկ են անընդհատ այդ համերգներին: Ես 21 տարի է այս գործի մեջ եմ: Ես ասում եմ՝ ջահելները թող երևան»,- նշեց նա:

Իսկ Քոչարյանի ղեկավարման տարիներին երգչուհին աշխատանքային խնդիրների է բախվել: 

«Ես հալածյալ եմ եղել, պարզապես ոչ ֆիզիկապես: Դժոխքի միջով եմ անցել՝ երկրից գնալով»,- ասաց Գրիգորյանը:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   5572 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ