...

Արթուր Վանեցյանի երազը

Արթուր Վանեցյանի երազը

Ինքը նստած է, Ծառուկյանը՝ կանգնած, բայց շատ հուզված է, հազիվ է զսպում, որ չհեծկլտա:

«Հընգեր ջան, ցավդ տանեմ»: «Սո՛ւս արա, մի հատ «ցավդ տանեմ» ա մնացել, էդ էլ եք ուզում տանե՞ք»: «Չէ, բռատ, ուզում եմ՝ հավատաս, իսկապես դզած գործ էր: Կադիրովը ասեց՝ դուք սկսեք, ես հյուսիսից կմտնեմ, Սոլովյովն էլ մեդիահրթիռակոծությունը կապահովի: Ես հո ախմախ չէի՝ դատարկ տեղը ոգևորվեի: Ինձ չես հավատում, Սոկրատին կանչի, թող ասի, սաղ խոսակցություններին ներկա է եղել»: «Լսի, ինձ չջղայնացնես, էս առյուծները արդեն 3 ամիս ա՝ սոված են, մենակ էդ ճիվաղ Սոկրատով չեն կշտանա, իսկ դու լավ փոմփոլոտ ես, դժգոհ չեն մնա»:

«Կոլյայիչ, մի տաք-տաք որոշում կայացրա: Հենա դիմել ենք ռուս օրենքով գողերին: Ասել ենք՝ մի հատ նենց իտոգ տան, որ զադնի դնելով՝ քֆուրի տակ չմնաս, էն խեղճ կնոջը ուդառի տակ չդնես: Մի քիչ փող տուր, ուղարկեմ մեր սրտով իտոգ տան թեմային, գնա, պրծնի էս ամեն ինչը»:

«Լսի, բա շուտ ասա, որ տենց տարբերակ կա, ես քո հարց լուծող ցավը տանեմ: Բայց մի հատ պայման կա: Պետք ա թուղթ ստորագրես, գիտես՝ վերջում էլ ինչ խոսքերով պետք ա ավարտես»:

«Հարց չկա, գրեմ՝ ինչ ուզում ես: Երդվում եմ ուսադիրներովս, իմ միակ սրբությունով՝ Ֆելիքս Էդմունդովիչով, եթե ուլադիտ չանեմ թեման.....»:

Արթնանում է ինչ-որ մեկի ձայնից: «Զարթնի՛, Արթո՛ւր, զարթնի՛: Սկսում ենք յոգայի պարապմունքները, իսկ հետո երկու ժամ պետք է ընթերցենք իմ գիրքը: Հասել ենք այնտեղ, թե ինչպես Ծառուկյանին դարձրի օլիգարխ»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2557 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ