Գագիկ Մելքոնյան. Կենդանակերպի նշանը՝ Քայլամ
Այս շաբաթը հագեցած կլինի հոգեմետ իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ լիովին կիսում եք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք արվելու են չորեքշաբթի օրը:
Երեքշաբթի օրը կպնդեք, որ Արցախի հարցում պետք է առաջնորդվել «շան առաջ պետք է ոսկոր շպրտել, որ չկծի» սկզբունքով:
Չորեքշաբթին ծանր օր է. խորհրդարանում ամբողջ օրը «կողմ» կոճակն եք սեղմելու:
Հինգշաբթի օրը ճեպազրույցում կհայտնեք, որ եթե չլիներ Ռուսաստանի նենգ քաղաքականությունը, Թուրքիայի բարբարոս վարքագիծը, Եվրոպայի երկերեսանիությունը, Ամերիկայի դանդալոշությունը, հիմա լրիվ ուրիշ վիճակ կլիներ:
Ուրբաթ օրը կհայտարարեք, որ Ադրբեջանն այնքան էլ վատ երկիր չէ, եթե հետը կարողանում ես լեզու գտնել, բայց կշեշտեք, որ խոսքը եզան լեզուի մասին է:
Շաբաթ-կիրակի Երևանի ռեստորաններում ոսկորներ հավաքեք. յաման հաչան շուն է ձեզ ռաստ եկել: